ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾԵԼՈՒ ԵՐԿՕՐՅԱ ԴԱՍԸՆԹԱՑ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
16.03.2016 15:55 2016 թվականի մարտի 12-ից 13-ը ՀՀ փաստաբանների պալատը Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան ներկայացուցչության (ABA ROLI) հետ համատեղ իրականացրել է հանրային պաշտպանների համար նախատեսված «Փաստաբանական հմտություններ» դասընթացը:
Դասընթացին մասնակցել է 18 հանրային պաշտպան, որոնց համար դասընթացը հաշվարկվել է պարտադիր վերապատրաստման 12 ժամ:
Վերապատրաստման դասընթացի օրակարգում հիմնականում տեղ են գտել իրավակիրառ պրակտիկայում հաճախ հանդիպող հանրագումարային հարցեր և մասնագիտական քննարկումներ պահանջող խնդիրներ: Իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի դոցենտ, Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքային խմբի անդամ, փաստաբան Աննա Մարգարյանը ներկայացրել է անձի կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործություններին առնչվող հետազոտություն: Դասընթացավարներից փաստաբան Հայկ Ալումյանը մասնակիցներին է ներկայացրել է «Ապացույցներ» թեման:
Քննարկումների առանցքում են եղել հանրային պաշտպանների գործունեության նկատմամբ ՀՊԳ ղեկավարի ավագ օգնական Քրիստինե Հայրապետյանի՝ ՀՊԳ կողմից ներկայացվող պահանջներ՝ հաշվետվությունների ներկայացման կարգը, մեթոդաբանությունը, ինչպես նաև՝ ABA ROLI հայաստանյան ներկայացուցչության փոխտնօրեն Հասմիկ Հակոբյանի ներկայացրած «Առցանց ուսուցման հարթակ»ին վերաբերող գիտագործնական տեղեկատվությունը:
Բեռնել
Վերադառնալ