«ՀԱՎԵՐԺ ՍՏԵՐԻ ԵՐԿԻՐԸ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ
03.03.2016 15:42 Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում տեղի է ունեցել ՀՀ փաստաբանների պալատի անդամ, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Սեյրան Գրիգորյանի «Հավերժ ստերի երկիր» էսսեների ու պատմվածքների ժողովածուի շնորհանդեսը:
«Հավերժ ստերի երկիր» ժողովածուն տարածական մտածողության, փիլիսոփայության հետ է կապված: Հիմքում են ազգային գաղափարախոսության հիմնախնդիրները: Աշխատանքի հիմքում ընկած է անկախության գաղափարն ու այդ ճանապարհով անցած մարդիկ: Գիրքն ուղղված է ցանկացած ոլորտի աշխատողներին, այդ թվում՝ փաստաբաններին:
Բացման խոսքով հանդես է եկել փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Նա շնորհավորել է ավագ գործընկերոջը Հայ գրականության մեջ իր նոր ավանդի կապակցությամբ և նշել. «Շատ ուրախալի է, որ փաստաբանը կարողանում է մարդու իրավունքները պաշտպանելուց բացի ժամանակ տրամադրել նաև ստեղծագործելու համար»:
Հեղինակ Սեյրան Գրիգորյանը ներկայացնելով իր աշխատանքը նշել է. «Բոլորս շրջապատված ենք ոչ բարեկամ պետություններով, սակայն ունենք շատ ուժեղ բանակ: Բայց պաշտպանված չենք մի կարևոր հարցում. չունենք ազգային գաղափարախոսություն: Որից էլ բխում է մեր այլասիրությունը»:
Գրքի շնորհանդեսին ողջույնի և գնահատանքի իրենց խոսքն են հայտնել Տեր Մխիթար քահանա Ալոյանը, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, Աշոտ Նավասարդյանի կինը՝ Հասմիկ Նավասարդյանը, ԵՊՄՀ պրոֆեսոր, նկարիչ Ֆայենբերգ Սարգսյանը, Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը, «Հայագիտակ» հրատարակչության հիմնադիր-տնօրեն Ալբերտ Իսոյանը, ովքեր նշել են, որ գրքում առաջ քաշված գաղափարները արդիական են ու արժեքավոր:
Բեռնել
Վերադառնալ