ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆ ԳԱՐԻԿ ԳԱԼԻԿՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ

01.03.2016 17:32

ՓԱՍՏԱԲԱՆ ԳԱՐԻԿ ԳԱԼԻԿՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ

     Փաստաբանների պալատի նախագահի 01.03.2016թ. թիվ 81-Ա որոշմամբ փաստաբան Գարիկ Գալիկյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ՝ Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.2.3 ենթակետի խախտման հատկանիշներով։

     Փաստաբանների պալատի նախագահի որոշմանը կարող եք ծանոթանալ այստեղ։

     Հիշյալ որոշմամբ նշվել է, որ՝

     «Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.2.3 ենթակետի համաձայն՝ մասնագիտական, հասարակական, հրապարակախոսական և այլ բնագավառներում իր գործունեությամբ փաստաբանը պետք է նպաստի փաստաբանի մասնագիտության բովանդակության և հասարակական կոչման նկատմամբ հարգանքի ձևավորմանն ու ամրապնդմանը:»:

     «....  փաստաբան Գարիկ Գալիկյանի կամ որևէ մարդու՝ տղամարդու և կնոջ միջոցով ընտանիք կազմելու վերաբերյալ համոզմունքը կամ նույն սեռի ներկայացուցիչների ոչ բնական միության վերաբերյալ քննադատական կարծիքը պետք է հարգել՝ համաձայն ՀՀ Սահմանադրության 41-րդ և 42-րդ հոդվածների։»:

     «Պալատը քննարկման առարկա է դարձնելու փաստաբան Գարիկ Գալիկյանի կողմից ենթադրաբար կատարված՝ «Երբ տեսնեմ, տրորելու եմ, ոտնատակ եմ տալու ու պետք է վառել, այո, միշտ տրորել եմ, տրորելու եմ ու գնալու եմ տենց էլ առաջ» արտահայտությունները, հրապարակային հնչեցնելու վարքագիծը (անկախ նրանից, թե ով է հանդիսանում այդ արտահայտությունների հասցեատերը):»_

     Միաժամանակ, հարկ է արձանագրել, որ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելն ինքնին չի նշանակում, որ փաստաբանը թույլ է տվել կարգապահական խախտում և այդ հարցի վերջնական պատասխանը կարող է տրվել միայն կարգապահական վարույթի իրականացման արդյունքում` Պալատի խորհրդի համապատասխան որոշմամբ:




Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ