ՀՀ Փաստաբանների Պալատ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՓՈԽՆԱԿ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻՆ

21.01.2016 11:03

Հարգելի փաստաբաններ,

Տեղեկացնում ենք, որ այսօր՝ 21.01.2016թ. ժամը 14.30-ին  Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի իրավաբանական ֆակուլտետը, Սենգորի անվան ֆրանկոֆոնիայի միջազգային ամբիոնների ցանցի  շրջանակներում, ՀՀ փաստաբանական դպրոցի, Ֆրանկոֆոն փաստաբանների միության,  Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան և Վրաստանում Ֆրանսիայի դեսպանատան հետ համագործակցությամբ, կազմակերպում է միջազգային գիտաժողով՝ նվիրված փոխնակ մայրության ինստիտուտի կիրառման իրավական և գործնական  հիմնախնդիրներին:

 

Բանախոսներ.       

  • Նորին Գերազանցություն պարոն Ժան-Ֆրանսուա Շարպանտիե, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան    
  • Գիյոմ Ռուսսե, Ժան-Մուլեն Լիոն 3-րդ համալսարան   ի.գ. դոկտոր
  • Սուրեն Քրմոյան, ի.գ.թ., ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ      
  • Գեորգի Օկոև, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն      
  • Թամար Դեկանոսիձե, փոխնակ մայրության ոլորտում մասնագիտացված իրավաբան, Թբիլիսի,  Վրաստան        
  • Քեթեվան Սարաջիշվիլի, հանրային իրավունքի դեպարտամենտի պատասխանատու, արդարադատության նախարարություն, Վրաստան      
  • Բրունո Բալդյուք, ներքին անվտանգության հարցերով կցորդ, Վրաստանում ֆրանսիայի դեսպանատուն։   

 Սիրով հրավիրում ենք ոլորտում փորձառություն ունեցող մասնագետների և ուսանողների մասնակցելու գիտաժողովին, այդ թվում՝ հանդես գալու որպես բանախոս:  Գիտաժողովին մասնակցելու, ինչպես նաև որպես բանախոս հանդես գալու ցանկության դեպքում, խնդրում ենք մինչև 2016 թվականի հունվարի 19-ը այդ մասին գրել [email protected] հասցեով կամ զանգահարել ՀՖՀՀ իրավաբանական ֆակուլտետի մանկավարժական ասիստենտ Օլյա Հարությունյանին, hեռ.՝ 060 27 96 61:

Գիտաժողովը տեղի կունենա ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում:

Միջոցառման մասնակցությունը հաշվարկվելու է պարտադիր վերապատրաստման 4 ժամ:

 

Հարգանքներով,

Պրոֆ. Ժան-Մարկ Լավեստ

Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի

ռեկտոր, Հայաստանում Սենգորի անվան ֆրանկոֆոնիայի ամբիոնի ղեկավար 

 

Նորա Սարգսյան, ի.գ.թ.

Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավունքի ամբիոնի վարիչ,

իրավաբանական ֆակուլտետի մանկավարժական համակարգող,

Հայաստանում Սենգորի անվան ֆրանկոֆոնիայի ամբիոնի համակարգող



Բեռնել

Վերադառնալ