ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏ

22.12.2015 17:52

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏ

ՀՀ փաստաբանների պալատում այսօր՝ դեկտեմբերի 22-ին, տեղի է ունեցել Հայաստանի բանկերի միության ներկայացուցիչների հետ հանդիպում ՝ ի դեմս նախագահ Սամվել Ճզմաչյանի և նախագահի տեղակալ Սեյրան Սարգսյանի:

Կողմերը քննարկել են արբիտրաժի ինստիտուտի կայացման և դրանից օգտվելու մշակույթ ձևավորելուն ուղղված հիմնահարցերը: Քննարկման մասնակիցները բարձրաձայնել են այն խնդիրներն, որոնք կարող են առաջանալ այս ինստիտուտի զարգացման ընթացքում:

Ուշադրություն է դարձվել նաև միջազգային փորձին: Արձանագրվել է, որ եվրոպական մի շարք երկրներում, որտեղ գործում է այս ինստիտուտը վեճերի մոտ 30 տոկոսը լուծվում է արբիտրաժի միջոցով:

Փաստաբանների պալատի նախագահի խոսքով վեճերի լուծման այլընտրանքային միջոց՝ արբիտրաժի կայացումը շատ կարևոր է փաստաբանական համայնքի համար, քանի որ բացի վեճերն արագ և արդյունավետ լուծելու դրական կողմից, փաստաբանները կարող են լինել ինչպես պրոֆեսիոնալ արբիտրներ, այնպես էլ կողմերի ներկայացուցիչներ։

Հանդիպման ավարտին՝ Բանկերի միության ներկայացուցիչները շրջայց են կատարել փաստաբանների պալատի շենքում և ծանոթացել ՀՀ փաստաբանական դպրոցի ու Հանրային պաշտպանի գրասենյակի հնարավորություններին:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը և փաստաբան Հայկ Հովհյաննիսյանը։


01
01
01
01



Բեռնել

Վերադառնալ