ՀՀ Փաստաբանների Պալատ

ԽՍՏՈՐԵՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՎԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ ՉԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ

17.12.2015 17:04

ԽՍՏՈՐԵՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՎԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ  ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ ՉԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը օրեր առաջ՝ դեկտեմբերի 8-ին, դիմել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին հայտնելով, որ Երևան քաղաքի որոշ վարչական շրջանների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովները խոչընդոտում են փաստաբանների կողմից իրենց մասնագիտական գործունեության իրականացմանը՝ չթողնելով վերջիններիս՝ որպես իրենց վստահորդների ներկայացուցիչներ, մասնակցելու հանձնաժողովների նիստերին:

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին Փաստաբանների պալատը ստացել է Երևանի քաղաքապետարանի պատասխանը, որտեղ մասնավորապես նշվում է, որ բարձրացված խնդիրը ուսումնասիրվել է Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում և հայտնում են, որ այն իրավաչափ է և խստորեն հանձնարարվել է Երևանի վարչական շրջանների ղեկավարներին՝ խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների նախագահներին ապահովել օրենքի պահանջների կատարումը և չխոչընդոտել փաստաբանների գործունեությանը:



Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ