ՀՀ Փաստաբանների Պալատ

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՑՆԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻ ԳՐԱՎՈՐ ՓՈՒԼԸ

12.12.2015 16:50

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՑՆԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻ ԳՐԱՎՈՐ ՓՈՒԼԸ

     Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակում հանրային պաշտպանների թափուր տեղերի համալրման նպատակով 2015 թվականի նոյեմբերին հայտարարվել էր մրցույթ:
     2015 թվականի դեկտեմբերի 12-ին տեղի ունեցավ հանրային պաշտպանի աշխատանքի անցնելու մրցույթի գրավոր փուլը, որին մասնակցեցին 57 թեկնածու:
Տեղեկացնենք, որ 2015թ. նոյեմբերի 23-ից մինչև 2015 թվականի դեկտեմբերի 9-ը (դիմումների ընդունման համար սահմանված ժամանակահատված) սահմանված կարգով մրցույթին մասնակցելու դիմումներ էին ներկայացրել 64 թեկնածու, սակայն 2015 թվականի դեկտեմբերի 12-ին մրցույթի գրավոր փուլին ներկայացել և մրցույթին փաստացի մասնակցել են 57 թեկնածուներ:
     Քաղաքացիական ուղղվածությամբ հանրային պաշտպանի թեկնածուներն առաջադրանք են կատարել թեկնածուների կողմից վիճակահանությամբ ընտրված խնդրով հայցադիմում կազմելու միջոցով, իսկ քրեական ուղղվածությամբ թեկնածուները՝ նույն կարգով ընտրված դատավճռի դեմ վերաքննիչ բողոք կազմելու միջոցով: Առաջադրանքը կատարելու համար թեկնածուներին տրվել է չորս ժամ ժամանակահատված և առաջադրանքի համար անհրաժեշտ իրավական ակտեր:
     Թեկնածուների աշխատանքները ստուգելու և գնահատելու է մրցութային հանձնաժողովը: Աշխատանքների գնահատումն իրականացվելու է 10 (տասը) միավորի համակարգով՝ ըստ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի կողմից ընդունված «Հանրային պաշտպանի աշխատանքի անցնելու նպատակով մրցույթի անցկացման» կարգով որոշված չափանիշների:
     Մրցույթի գրավոր փուլի ընթացքն ըստ կարգի իրականացվում է աշխատանքի ստուգման գործընթացում թեկնածուի անձի բացահայտումը (աշխատանքի հեղինակի նույնականացումը) բացառող կարգով: Մրցույթի մասնակիցն իր աշխատանքը տպագրում է երկու օրինակից, որոնց վրա փակցնում է այդ պահին պատահականությամբ արկղից վերցված ծածկագրերը։ Մրցույթի մասնակիցն աշխատանքի մեկ օրինակի վրա ստորագրում է ու անձամբ տեղադրում է կնքված արկղի մեջ, իսկ մյուս օրինակը, որի վրա առկա է միայն ծածկագիր (շտրիխ կոդը)՝ հանձնվում է հանձնաժողովին։
     Կնքված արկղը բացվելու է աշխատանքների արդյունքները հրապարակելուց հետո։
     Մրցույթի գրավոր փուլը հաղթահարած թեկնածուները հնարավորություն կունենան մասնակցելու մրցույթի հաջորդ՝ բանավոր փուլին, որը տեղի կունենա 2015 թվականի դեկտեմբերի 22-ին:


01
01
01
01
01
01
01
01
01
01



Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ