ՀՀ Փաստաբանների Պալատ

Մտավոր սեփականության իրավական պահպանությունը ՀՀ-ում գործնական սեմինար

07.11.2011 12:42

Հարգելի փաստաբաններ,

Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը 2011թ. նոյեմբերի 10-ին` ժամը 11:00-ին Մտավոր սեփականության գործակալության հետ համատեղ կազմակերպվելու է գործնական սեմինար, որը  նախատեսված է ձեռներեցների, իրավաբանների և այլ շահագրգիռ մասնագետների համար: Միջոցառումը հնարավորություն կընձեռի մասնակիցներին տեղեկանալ մտավոր սեփականության օբյեկտների պաշտպանության և կոմերցիոն օգտագործման մասին, ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

Ներկաները կծանոթանան նաև Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի ժամանակակից տեղեկատվական ռեսուրսներին և դրանցից օգտվելու հնարավորություններին:

Հասցե` Երևան, Կոմիտասի 49/3, Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն, խորհրդակցությունների դահլիճ, 2-րդ հարկ,  http://www.innovcentre.am

Կոնտակտային տվյալներ`Միջոցառումների կազմակերպման բաժին, հեռախոս` 23-87-47, 077-235007, էլ.փոստ` [email protected] :

Բեռնել ծրագիրը



Բեռնել

Վերադառնալ