ՀՀ Փաստաբանների Պալատ

Անհատական տվյալների տրամադրումը փաստաբաններին

04.11.2011 06:58

Հարգելի փաստաբաններ,

ՀՀ աշխատակազմի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Ա. Ասատրյանը հայտնում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից անհատական տվյալների մշակմանն առնչվող հարաբերությունները կարգավորող «Անհատական տվյալների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի համաձայն` անհատական տվյալների մշակում է համարվում ցանկացած գործողություն կամ գործողությունների խումբ`կապված անհատական տվյալների հավաքման, մուտքագրման, համակարգման, վերափոխման, փոխանցման, պահպանման, ուղղման, ուղեփակման, ոչնչացման և օգտագործման հետ: Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն անհատական տվյալների մշակումը (այդ թվում հավաքումը, փոխանցումը և օգտագործումը) համարվում է օրինական, եթե անհատական տվյալների մշակվում են տվյալների սուբյեկտի համաձայնությամբ կամ անհատական տվյալների մշակումը նախատեսված է օրենսդրությամբ, կամ ուղղակի բխում է օրենքից: Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ տվյալների սուբյեկտի համաձայնությունն անհատական տվյալների սուբյեկտի համաձայնությունն անհատական տվյալների մշակման միանշանակ, ցանկացած ձևով արտահայտված կամավոր թույլտվությունն է:

Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ մշակողի տնօրինության տակ գտնվող անհատական տվյալները խորհրդապահական տեղեկատվություն են, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` տվյալների սուբյեկտի պահանջով, բացի տվյալ հոդվածի առաջին մասով սահմանված տեղեկություններից, մշակողը պարտավոր է տրամադրել տեղեկություններ` տվյալների սուբյեկտի անհատական տվյալների մշակման փաստի, տվյալների սուբյեկտին վերաբերվող` մշակվող անհատական տվյալների բովանդակության և դրանց ձեռքբերման աղբյուրի վերաբերյալ, առանց տվյալների սուբյեկտի համաձայնության` տվյալների փոփոխման հիմքերի վերաբերյալ: Տվյալների սուբյեկտը պարտավոր չէ հիմնավորել պահանջը:

Հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Օրենքի 3-րդ հոդվածի և 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մշակողի տնօրինության տակ գտնվող անհատական տվյալները խորհրդապահական տեղեկատվություն են, որոնց մատչելիությունը սահմանափակված է ինչպես Օրենքով, այնպես էլ ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածներով` ելնելով անհատական տվյալներն անօրինական օգտագործելու հնարավոր դեպքերը բացառելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտությունից` հիմք ընդունելով այն, որ անհատական տվյալների մշակումը (այդ թվում` հավաքումը, փոխանցումը և օգտագործումը) նախատեսված չէ կամ ուղղակիորեն չի բխում «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքից` հայտնում է, որ ՀՀ փաստաբանների պալատի անդամ փաստաբաններին գրավոր հարցումների հիման վրա անհատական տվյալներ կարող են տրամադրվել միայն անհատական տվյալների սուբյեկտի գրավոր համաձայնության կամ տվյալների սուբյեկտի` տվյալ փաստաբանի վստահորդ համարվելն ապացուցող գրավոր փաստաթղթի (պայմանագրի, լիազորագրի և այլն) առկայության դեպքում:



Բեռնել

Վերադառնալ