ՀՀ Փաստաբանների Պալատ

Բարեգործական միջոցառում

28.10.2011 11:53

Սույն թվականի հոկտեմբերի 23-ին Կոնցեռն-Դիալոգ փաստաբանական ընկերության փաստաբաններ Սեդրակ Ասատրյանը, Ժաննա Սիմոնյանը, իրավաբաններ Կորյուն Թամրազյանը, Արթուր Բաբայանը, Սյուզաննա Շամախյանը, Անահիտ Սարգսյանը, Գևորգ Հակոբյանը, Արմենուհի Ղարիբջանյանը Դիլիջանի քաղաքապետարանի հետ համատեղ իրականացրեցին բարեգործական միջոցառում: Բարեգործական միջոցառումը նվիրված էր Դիլիջան քաղաքի սոցիալապես անապահով բազմանդամ ընտանիքներից մեկի բնակարանի վերանորոգմանը, որտեղ ծնողների և տատիկի հետ բանկվում են վեց երեխաներ: Ընկերության աշխատակիցները ամենօրյա մտավոր աշխատանքից հետո մեծ սիրով և հաճույքով կատարեցին ֆիզիկական աշխատանք http://www.dialog.am/31-1-.html:

Ընկերությունն առաջին անգամ է նախաձեռնում նման բարեգործական միջոցառում, որի մշակույթը ներմուծվեց Ընկերության տնօրեն Սեդրակ Ասատրյանի կողմից 2010թ-ին Համայնքային Կապեր ծրագրի շրջանակներում ԱՄՆ կատարած այցի ժամանակ:

Հուսով ենք, որ այսուհետ նմանատիպ ծրագրերի իրականացումն Ընկերությունում կդառնա ավանդույթ:



Բեռնել

Վերադառնալ