ՀՀ Փաստաբանների Պալատ

Քննարկում Հայաստանում անչափահասների արդարադատության վերաբերյալ

19.10.2011 10:40

Հարգելի փաստաբաններ,

 

UNICEF-ի հայաստանյան գրասենյակը ՄԱԿ-ի` Երեխաների Իրավունքների Կոմիտեի (CRC) նախկին նախագահ Պրոֆ Յաապ Դոյքի մասնակցությամբ (ՀՀ Կառավարության, Ազգային ժողով, հասարակական կազմակերպություններ, Մարդու իրավունքների պաշտպան) կազմակերպում է քննարկում Հայաստանում անչափահասների արդարադատության վերաբերյալ խնդիրների շուրջ, որի նպատակն է բացահայտել այն ռազմավարական լուծումները, որոնցով հնարավոր կլինի բարելավել օրենքի հետ խնդիր ունեցող երեխաների, հատկապես ամենախոցելի երեխաների խնդիրների արձագանքման մեխանիզմները Հայաստանում:

Պարոն Դոյքը իր հայաստանյան գործընկերներին կներկայացնի CRC վերջին հաշվետվության շուրջ իր մեկնաբանություններն ու նոր հաշվետվությունների նախապատրաստման վերաբերյալ իր առաջարկությունները (հատկապես կամընտիր արձանագրությունների շուրջ)` միաժամանակ արժևորելով CRC Եզրափակիչ Դիտարկումների դերը բացերի հայտնաբերման և երկրում երեխաների իրավունքների ընդլայնման հնարավորությունների ասպարեզում:

Հանդիպումը Պրոֆ. Յաապ Դոյքի հետ տեղի կունենա հոկտեմբերի 27-ին Գոլդեն Թյուլիփ հյուրանոցի Վիվալդի սրահում, ժամը 14:00-ից 17:00-ն:

 Գրանցվելու համար գրանցվել մինչև հոկտեմբերի 25-ը` զանգահարելով 56-45 24 ներքին 105:



Բեռնել

Վերադառնալ