ՀՀ Փաստաբանների Պալատ

Ակումբ - Հաղորդում

10.11.2011 11:19

07.11.2011թ. ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ փաստաբանների պալատի ակումբի նիստը, որը վարում էին ակումբի համակարգող, խորհրդի անդամ Մելանյա Առուստամյանը և պալատի նախագահի տեղակալ Արա Զոհրաբյանը:

Արա Զոհրաբյանը ակումբի նիստում իր ելույթը սկսեց փաստաբաններին միմյանց հետ ծանոթացնելուց հետո: Նա նշեց, որ ցանկացած միջոցառումից առաջ փաստաբաններին ծանոթացնելը պետք է դարձնել ավանդույթ, քանի որ միմյանց ճանաչող փաստաբաններն առավել հարգալից կլինեն մեկը մյուսի նկատմամբ:

Ակումբի նիստին մասնակցում էին խորհրդի անդամներ Սիմոն Բաբայանը, Կարինե Խաչատրյանը և Հայաստան Ստեփանյանը, ինչպես նաև այլ փաստաբաններ:

Ակումբի օրակարգի հարցը վերաբերում էր ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի և պետական ռեգիստրի մարմիններից համապատասխան փաստաթղթեր պահանջելու հետ կապված խնդիրներին:

Ակումբի հարցը ներկայացրել էր փաստաբան Կարինե Բաղդասարյանը:

Հնչեցին տարբեր առաջարկություններ և կարծիքներ: Փաստաբանները ներկայացնում էին իրենց փորձը այդ խնդրի վերաբերյալ:

Նմանատիպ ակումբային հանդիպումները շատ կարևորվեց, քանի որ ի վերջո դա միջոց է փաստաբաններին որևէ հարցի շուրջ համախմբելու համար:

Կարծիքների փոխանակումից հետո, ակումբը որոշեց ձևավորել խումբ հետևյալ հարցերի վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու համար`

  1. ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների կողմից փաստաբաններին կադաստրային գործերի նյութերին ծանոթանալու իրավունքին խոչընդոտելու վերաբերյալ.
  2. Անհատական տվյալի բովանդակությունը և պետական մարմինների կողմից դրա հետ կապված մեկնաբանությունների վերաբերյալ:

Ակումբի հաջորդ նիստը տեղի կունենա 18.11.2011 թվականին` ժամը 18.00-ին, ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում:

 ՀՀ փաստաբանների պալատի ակումբ



Բեռնել

Վերադառնալ