Աշխատանքային հասցե՝ք. Երևան, 0002, Եկմալյան 6, 4-րդ հարկ
Հեռ.՝+374 77500060
Էլ. փոստ`[email protected]
Էլ. հասցե՝www.vardanyanlaw.com
Աշխատակիցների քանակը`3
Հիմնադիրներ
Աշխատակազմ
«Վարդանյան և Գործընկերներ» իրավաբանական գրասենյակը մատուցում է հետևյալ իրավաբանական ծառայությունները
Իրավաբանական խորհրդատվություն
- իրավական հարցերի վերաբերյալ բանավոր իրավաբանական խորհրդատվություն
- իրավական հարցերի վերաբերյալ գրավոր իրավաբանական խորհրդտավություն (իրավաբանական գրավոր պարզաբանումների կազմում (նաև` անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներով)),
- տարբեր գործարքներից առաջ փաստաթղթերի իրավական ստուգում և պատշաճ ուսումնասիրություն (legal due diligence), իրավական ռիսկերի գնահատում, գրավոր եզրակացությունների կազմում (նաև` անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն լեզուներով)
Պայմանագրերի կազմում, վերանայում
-մասնակցություն նախապայմանագրային բանակցություններին,
-քաղաքացիական (ներառյալ` առևտրային բնույթի) պայմանագրերի կազմում, աշխատանքային պայմանագրերի, տարաբնույթ համաձայնագրերի կազմում (նաև` անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն լեզուներով):
-արդեն կազմված պայմանագրերի նախագծերի ստուգում և վերլուծություն, իրավական ռիսկերի գնահատում, պայմանագրերի նախագծերում փոփոխությունների, լրացումների կատարում
- ներկայացուցչություն նոտարական գրասենյակներում, ինչպես նաև ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտերում պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
Իրավաբանական անձանց հիմնադրում, առանձնացված ստորաբաժանումների բացում, վերակազմավորում
-իրավաբանական անձանց հիմնադրում. հիմնադրման որոշումների, կանոնադրությունների կազմում` պետական գրանցման համար
-իրավաբանական անձանց մասնաճյուղերի, ներկայացուցչությունների բացում
-իրավաբանական անձանց վերակազմակերպում, ինչպես նաև`
-կանոնադրություններում փոփոխությունների կամ լրացումների կազմում` պետական գրանցման համար
-բաժնեմասերի, բաժնետոմսերի օտարում
Իրավաբանական անձանց ամսական իրավական սպասարկում ֆիքսված վճարի դիմած
-կազմակերպության ներքին կամ անհատական իրավական ակտերի կազմում (նաև անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն լեզուներով), այդ թվում` տնօրենի հրամաններ, կարգադրություններ, աշխատանքային կանոնակարգերի կազմում), Հիմնադիրների (բաժնետերերի կամ մասնակիցների) ժողովի որոշումների կազմում, տնօրենների խորհրդի որոշումների կազմում
-պայմանագրերի կազմում, պայմանագրերի վերանայում
-աջակցություն կազմակերպությանը պարտքերի դատական բռնագանձման, խախտված իրավունքների վերականգնման գործում
-կազմակերպության իրավունքների և օրինական շահերի պաշտպանություն` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ հարաբերություններում, դիմումների, բողոքների, պատասխան-գրությունների կազմում
- և այլն
Մտավոր սեփականության օբյեկտների գրանցում
-ապրանքային կամ սպասարկման նշանների գրանցում
-գյուտերի, օգտակար մոդելների գրանցում
Դատական ներկայացուցչություն
-գործերի վարում դատարաններում, այդ թվում`առաջին ատյանի դատարաններ,Վարչական դատարան,Վերաքննիչ քաղաքացիական դատարան,Վերաքննիչ վարչական դատարան,Վճռաբեկ դատարան, Սահմանադրական դատարան, Մարդու իրավունքների եվրոպական դատարան,առևտրային արբիտրաժ
- դատավարական անհրաժեշտ փաստաթղթերի կազմում, այդ թվում` հայցադիմումների, հայցադիմումների պատասխանների կազմում, գրավոր դիմումների, միջնորդությունների, առարկությունների կազմում, վերաքննիչ բողոքների, դրանց պատասխանների կազմում, վճռաբեկ բողոքների, դրանց պատասխանների կազմում, հաշտության համաձայնագրերի կազմում,
- հարցումների կատարում, ապացույցների ձեռքբերում (նաև օտարերկրյա պետություններում)
Ներկայացուցչություն վարչական մարմիններում
-դիմումների կազմում` վարչական վարույթի հարուցման համար
-մասնակցություն վարչական մարմնում հարուցված վարչական վարույթներին -առարկությունների կազմում
-վարչական բողոքների կազմում