Աշխատանքային հասցե՝ք․ Երևան, Ա. Խաչատրյան 8/44
Հեռ.՝043 11 33 43
Էլ. հասցե՝[email protected]
Աշխատակիցների քանակը`1
Հիմնադիրներ
Աշխատակազմ
Art of Law Փաստաբանական գրասենակը հիմնադրվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց իր անվանմանը և կարգախոսին համահունչ որակյալ փաստաբանական ծառայություններ մատուցելու համար:
Փաստաբանական գրասենյակը գրանցման պահից ստացել է «Իրավաբանության Արվեստը» անվանումը, որի գաղափարը ունի իրնախապատմությունը։ Շատերը իրավաբանությունը համարել և շարունակում են համարել գիտելիքների մի ամբողջություն, որոնքանհրաժեշտ են զուտ օրենքները հասկանալու և կիրառելու համար։ Սակայն իրավաբանությունը մեզ համար ունի ավելի խորը նշանակություն: Իրավաբանությունը հենց իրավունքը բանեցնելու՝ կյանքի կոչելու, գործընթացն է, որը տարբեր փաստաբանների կողմից իրականացվում է ամենատարբեր եղանակներով և մեթոդներով։ Եվ իրավունքը բանեցնելու այդ ճանապարհին փաստաբանն է, որ իր ստեղծագործ մտքով կյանքի է կոչում թղթի վրա գրված իրավունքն այնպես, ինպիսինն անհրաժեշտ է իր վստահորդի իրավունքները հուսալի պաշտպանելու համար։ Եվ հենց այս կարևոր նպատակին էլ հետևելով` մեր հմուտ մասնագետները յուրաքանչյուր հաճախորդի խնդրին տալիս են ստեղծագործ և յուրահատուկ լուծումներ:
Art of Law Փաստաբանական գրասենակը ծառայություններ է մատուցում իրավունքի ամենատարբեր ոլորտներում: Գրասենյակը փաստաբանական ծառայություններ է մատուցում ինչպես իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին, այնպես էլ ՀՀ քաղաքացիներին և օտարերկրյա անձանց: