Աշխատանքային հասցե՝ք. Երևան, Ադոնցի 7/1
Հեռ.՝+37410 23 24 56
Էլ. հասցե՝www.sb-law.am
Աշխատակիցների քանակը`5
Հիմնադիրներ
Աշխատակազմ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՄԱՍԻՆ
«ԿՈՆՍԻԳԼԵՐԻ» փաստաբանական գրասենյակը տրամադրում է փաստաբանական ծառայություններ իրավունքի տարբեր ոլորտներում ֆիզիկական և իրավաբանական անձանց համար:
Ընկերության սկզբունքներն են՝
Պրոֆեսիոնալիզմ. Մեր ընկերությունում աշխատում են միային բարձր որակավորում և հարուստ փորձ ունեցող իրավաբանները:
Ազնվություն. Մենք միշտ անկեղծ ենք մեր գործընկերների հետ: Մինչև իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելը, վերջիններիս տրամադրվում է անվճար խորհրդատվություն, որի ընթացքում օբյեկտիվորեն վերլուծվում է գործի հաղթական ավարտի հավանականությունը:
Նպատակաուղղվածություն. Իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու պահից իրավաբան-մասնագետը (պատվիրատուի ցանկությամբ իրավաբանների խումբը) անցնում է վստահորդի շահերի պաշտպանության մարտավարության մշակմանը՝ հաշվի առնելով գործի զարգացման բոլոր հնարավոր հեռանկարները: Խնդրի առավելագույնս արդյունավետ լուծման համար օգտագործվում են բոլոր իրավական միջոցները և լծակները:
Կոնֆիդենցիալություն. Տեղեկատվությունը, որը տրամադրվում է հաճախորդի կողմից, ինչպես նաև այն տեղեկատվությունը, որն ընկերությանը հայտնի է դառնում իրավաբանական ծառայություններ մատուցելիս, պահպանվում է խիստ գաղտնիության ներքո: Այդ տեղեկատվությունը օգտագործվում է բացառապես հաճախորդի շահերի պաշտպանության նպատակով վերջինիս նախնական համաձայնությամբ:
Գրասենյակի կողմից մատուցվող ծառայություններն են՝
• Իրավաբանական խորհրդատվություն
• Բարդ գործարքների կնքում
• Բիզնեսի իրավաբանական աջակցություն
• Իրավաբանական անձանց լիցենզավորում, գրանցում, լուծարում, վերակազմավորում
• Ներկայացուցչություն պետական մարմիններում
• Ներկայացուցչություն տեղական ինքնակառավարման մարմիններում
• Վեճերի արտադատական կարգավորմանն ուղղված բանակցությունների վարում
• Հայցերի, հայցադիմումների պատասխանների և միջնորդություների պատրաստում և ներկայացում
• Ներկայացուցչություն ՀՀ ընդհանուր իրավասության դատարաններում
• Ներկայացուցչություն ՀՀ վարչական դատարաններում
• Ներկայացուցչություն ՀՀ Սահմանադրական Դատարանում
• Բողոքների ներկայացում Մարդու իրավունքների Եվրոպական դատարան