ՀՀ Փաստաբանների Պալատ


2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ ԱՄՍՎԱ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

30.01.2021 12:31

Հարգելի՛ փաստաբաններ,

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը հրավիրում է մասնակցելու 2021 թվականի փետրվար ամսվա վերապատրաստման դասընթացներին։

Տեղեկացնում ենք նաև, որ փետրվարին դասերն անցկացվելու են հեռավար և առկա եղանակներով:

  • Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ պատասխան նամակ ուղարկելով ani.ghari[email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել տվյալ դասընթացի թեման,  Ձեր անուն, ազգանունը և արտոնագրի համարը,
  • Հեռավար դասընթացին նախապես գրանցված փաստաբանների էլեկտրոնային փոստի հասցեին կուղարկվի հրավեր,
  • Յուրաքանչյուր դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:

Ուշադրություն. Հեռավար դասընթացի անցկացման ZOOM հարթակին միաժամանակ կարող է միանալ մինչև 100 մասնակից, ուստի գրանցման առաջնահերթությունը տրվելու է դասընթացին առավել վաղ գրանցված 100 փաստաբանի:

Հետևապես՝ խնդրում ենք դասընթացին գրանցվել միայն այն դեպքում, եթե համոզված եք, որ դասընթացին մասնակցելու եք:

Միաժամանակ խնդրում ենք հարթակին միանալիս նշել Ձեր անունը, ազգանունը և արտոնագրի համարը՝ Ձեր մասնակցությունը հաշվառելու և հարթակում շփվելու համար:

Ի գիտություն. ՀՀ փաստաբանների պալատի կողմից կազմակերպվող վերապատրաստման այլ դասընթացների ընթացքում նախապես գրանցված մի շարք փաստաբաններ մուտք չեն գործել վերապատրաստման հարթակ, իսկ դասընթացին ավելի ուշ գրանցման հայտ ներկայացրած փաստաբաններին՝ մասնակիցների սահմանափակ քանակով պայմանավորված, դասընթացի հրավեր (հղում) չի ուղարկվել, որի արդյունքում վերջիններս հնարավորություն չեն ունեցել մասնակցելու դասընթացին: Ուստի նման իրավիճակները բացառելու նպատակով սույն դասընթացին գրանցման հայտ ներկայացրած բոլոր փաստաբաններին կուղարկվի դասընթացի անցկացման հարթակ մուտք գործելու հրավերը (հղումը), որպիսի պայմաններում դասընթացին մասնակցելու հնարավորություն կունենան նախատեսված ժամին համակարգ մուտք գործած առաջին 100 փաստաբանները:

 Բեռնել ժամանակացույցը

Այլ որոշումներ