ՀՀ Փաստաբանների Պալատ


2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ ԱՄՍՎԱ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

12.01.2021 16:50

   Հարգելի՛ փաստաբաններ,

  Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը հրավիրում է մասնակցելու 2021 թվականի հունվար ամսվա հեռավար վերապատրաստման դասընթացներին։

  • Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ պատասխան նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել տվյալ դասընթացի թեման,  Ձեր անուն, ազգանունը և արտոնագրի համարը,
  • Դասընթացին նախապես գրանցված փաստաբանների էլեկտրոնային փոստի հասցեին կուղարկվի հրավեր, որն ակտիվացնելով կմիանաք դասընթացի հարթակին, (յուրաքանչյուր դասընթաց ունենալու է առանձին հղում, որի միջոցով կարող եք միանալ միայն նախապես գրանցված դասընթացին),
  • Դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:

Ուշադրություն. Դասընթացի անցկացման ZOOM հարթակին միաժամանակ կարող է միանալ մինչև 100 մասնակից, ուստի գրանցման առաջնահերթությունը տրվելու է դասընթացին առավել վաղ գրանցված 100 փաստաբանի:

Հետևապես՝ խնդրում ենք դասընթացին գրանցվել միայն այն դեպքում, եթե համոզված եք, որ դասընթացին մասնակցելու եք:

Միաժամանակ խնդրում ենք հարթակին միանալիս նշել Ձեր անունը և ազգանունը, հնարավորության դեպքում նաև արտոնագրի համարը՝ Ձեր մասնակցությունը հաշվառելու և հարթակում շփվելու համար:

Ի գիտություն. ՀՀ փաստաբանների պալատի կողմից կազմակերպվող վերապատրաստման այլ դասընթացների ընթացքում նախապես գրանցված մի շարք փաստաբաններ մուտք չեն գործել վերապատրաստման հարթակ, իսկ դասընթացին ավելի ուշ գրանցման հայտ ներկայացրած փաստաբաններին՝ մասնակիցների սահմանափակ քանակով պայմանավորված, դասընթացի հրավեր (հղում) չի ուղարկվել, որի արդյունքում վերջիններս հնարավորություն չեն ունեցել մասնակցելու դասընթացին: Ուստի նման իրավիճակները բացառելու նպատակով սույն դասընթացին գրանցման հայտ ներկայացրած բոլոր փաստաբաններին կուղարկվի դասընթացի անցկացման հարթակ մուտք գործելու հրավերը (հղումը), որպիսի պայմաններում դասընթացին մասնակցելու հնարավորություն կունենան նախատեսված ժամին համակարգ մուտք գործած առաջին 100 փաստաբանները:

 Բեռնել ժամանակացույցը

     Հայաստանի Հանրապետության
     փաստաբանների պալատի
     վերապատրաստման հարցերով
     համակարգող՝ Անի Ղարիբյան
     [email protected]

Այլ որոշումներ