ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԵՌԱՎԱՐ ԴԱՍԸՆԹԱՑ «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ
15.06.2020 11:5016.06.2020թ. ժամը 18:30-20:30-ն ՀՀ փաստաբանների պալատը կազմակերպելու է հեռավար դասընթաց «Ընդհանուր սեփականության հիմնախնդիրները (ընդհանուր համատեղ սեփականություն, ընդհանուր բաժնային սեփականություն)» թեմայով:
- Դասընթացը կվարի փաստաբան, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս Սիմոն Ֆարմանյանը:
- Դասընթացին դուք կարող եք միանալ ձեր գտնվելու վայրից:
- Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 16.06.2020թ. ժամը 12:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել ձեր անուն, ազգանունը և արտոնագրի համարը:
- Դասընթացին նախապես գրանցված փաստաբանների էլեկտրոնային փոստի հասցեին կուղարկվի հրավեր, որն ակտիվացնելով դուք կմիանաք դասընթացի հարթակին:
- Դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ: