ՀՀ Փաստաբանների Պալատ

Լիլիթ Քամալյան
Գործող
Լիլիթ  Քամալյան
Արտոնագիր
Արտոնագիր՝1259
Տրվել է՝15.10.11
Մասնագիտացում
› Աշխատանքային հարաբերություններ
› Պայմանագրային հարաբերություններ
› Ժառանգություն
› Ապահովագրություն
› Բանկային գործունեություն
› Սնանկություն
› Ընտանեկան հարաբերություններ
› Սեփականություն
› Կորպորատիվ հարաբերություններ
› Իրավաբանական անձանց հիմնադրում, վերակազմակերպում և լուծարում
› Կատարողական վարույթի սպասարկում
› Քաղաքացիական այլ
› Հարկային հարաբերություններ
› Վարչական ակտերի բողոքարկում
› Հողային հարաբերություններ
› Կառուցապատման հարաբերություններ
› Ճանապարհատրանսպորտային տույժեր
› Վարչական այլ
› Ճանապարհատրանսպորտային պատահարներ
› Ընտանիքի եվ երեխայի շահերի դեմ ուղղված հանցագործություններ
› Սեփականության դեմ ուղղված հանցագործություններ
› Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները
› Զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններ
› Միջազգային դատարանին տրվող բողոքի կազմում
› Օտարերկրյա կազմակերպությունների հետ պայմանագրերի կազմում
› Օտարերկրյա իրավաբանական անձանց հիմնադրում
› Միջազգային այլ

Կոնտակտային տվյալներ
Գործունեության հիմնական վայր՝Երևան
Հասցե `Երևան Սոսեի 6 բն. 26
Հեռ.՝Աշխ. 043 312010
Թարմացվել է՝02.10.2017
Էլ. փոստ`lilith.kamalyan@advocates.am
Անձնական Էլ. փոստ՝lilit.kamalyan@mail.ru
Էլ. հասցե՝lilit.advocate.1259@gmail.com

Գործունեություն
Կազմակերպություն՝Փաստաբան Լիլիթ Քամալյան
Պաշտոն՝

Կրթություն
ԲՈւՀ`Երևանի Պետական Համալսարան
Ավարտել է `
Գիտական կոչում/աստիճան`ավարտված ասպիրանտական կրթություն
Օտար լեզուներ
հայերեն անգլերեն ռուսերեն

         Բարև Ձեզ

        Դուք այցելել եք ՀՀ Փաստաբանների պալատի անդամ փաստաբան Լիլիթ Քամալյանի անձնական էջի բաժին: 

 

       Համառոտ մասնագիտական կենսագրությունը

       2002 թ. գերազանցությամբ ավարտել է Չեխովի անվան թիվ 55 դպրոցը՝ ստալով կարմիր ատեստատ և ոսկե մեդալ բոլոր տաս տարիների ընթացքում ցուցաբերելով գերազանց առաջադիմություն:  

      2006 թ. գերազանցության դիպլոմով  ավարտել է Երևանի Պետական Համալսարանի Իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան: 

      2008 թ. գերազանց գնահատականներով դիպլոմով ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան:

      2004-2005 թթ.. հաջողությամբ և բարձր առաջադիմությամբ ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետին առընթեր Իրավաբանական կլինիկան: Ակադեմիական ծրագիրը կազմակերպվել և ֆինանսավորվել է Ամերիկյան Իրավաբանների Միության Օրենքի Գերակայության Նախաձեռնության կողմից:

      2008-2012 թթ.. սովորել և ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրան՝ Միջազգային իրավունք մասնագիտացմամբ:

      2002 թվականից հանդիսացել է կամավոր իրավաբանական թարգմանիչ ակտիվություն ցուցաբերել ուսանողների իրավունքների պաշտպանության ոլորտում:

      2005 թվականից զբաղվել է դատական ներկայացուցչությամբ և իրավունքների ու օրինական շահերի դատական պաշտպանությամբ իսկ 2008 թվականից համատեղությամբ աշխատել է մի շարք մասնավոր կազմակերպություններում փաստաբանական իրավաբանական հաշվապահական և աուդիտորական գրասենյակներում ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմում փաստացի՝ նաև ՀՀ ԱՆ ԵԴՀԿ վարչությունում ՀՀ ԱՆ Թարգմանությունների կենտրոն ՊՈԱԿ-ում Երևանի քաղաքապետարանին առընթեր տրանսպորտային կազմակերպությունում հասարակական կազմակերպություններում ավտովարորդների շահերի պաշտպանության մասնագիտացված կազմակերպություններում: 

       Ընդհանուր շուրջ 15 տարվա իր աշխատանքային և մասնագիտական փորձը փաստաբան Լիլիթ Քամալյանը ձեռք է բերել այդ թվում՝ 

 

  • իրավաբանական թարգմանությունների 
  • ամուսնաընտանեկան 
  • ժառանգման 
  • պայմանագրային 
  • պարտավորական 
  • գույքային 
  • տրանսպորտային 
  • աշխատանքային 
  • կադրային 
  • հարկային 
  • վարչական 
  • միջազգային 
  • կորպորատիվ կառավարման և կորպորատիվ  իրավունքի ճյուղերի և ինստիտուտների ինչպես նաև
  • զինվորական հանցագործությունների
  • տնտեսական հանցագործությունների ոլորտներում:

 

       Հանդիսանում է Պրո Բոնո ծրագրի մասնակից՝ անվճար իրավաբանական օգնություն տրամադրելով ֆինանսական խնդիրներ ունեցող և սոցիալապես անապահով խավերին: Երկար տարիներ զբաղվում է հասարակական գործունեությամբ:

        2011 թվականի հոկտեմբերից ՀՀ Փաստաբանների պալատի անդամ է:

        2017 թվականից ունի նեղ մասնագիտական դասընթացների վարման փորձ:

       2003 թվականից մասնակացել է մի շարք գիտական կոնֆերանսների ժողովների: Շուրջ 10 տպագրված գիտական հոդվածների հեղինակ է:

        Կոնտակտներ

        Linkedin: https://www.linkedin.com/in/лилит-камалян-40433а11а

       Skype: lilitkamalyan2016

        FB: http://www.facebook.com/advocate.Lilit.Kamalyan

     

       Ինչո՞վ կարող է Ձեզ օգնել փաստաբան Լիլիթ Քամալյանը

 

       Դիմելով իրավաբանական օգնություն ստանալու համար՝ կարող եք

        - նախաձեռնել փաստաբանական հարցումներ պահանջել և ստանալ անհրաժեշտ ապացույցներ որոնք սահմանված են ՀՀ գործող օրենսդրությամբ՝ ըստ սահմանված կարգի և պայմանների.

        - ստանալ ընթացիկ անսահմանափակ թվով խորհրդատվություն՝ Ձեզ հուզող իրավական հարցերի կամ դրանց իրավական հետևանքների վերաբերյալ.

       - ունենալ ներկայացուցիչ և իրավունքների ու օրինական շահերի պաշտպանություն դատարաններում

       - ունենալ արտադատական ներկայացուցիչ՝ պետական և ոչ պետական մարմիններում առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններում մասնագիտացված կառույցներում.

       - առանց ժամանակ և նյարդեր վատնելու ներգրավել ներկայացուցչի՝ վեճի արտադատական նախապահանջային կարգավորում իրականացնելու և փոխադարձաբար ընդունելի լուծումների առաջարկելու նպատակով.

      - բազմակողմանի գնահատական ստանալ Ձեր իրավական ռիսկերի վերաբերյալ

     - Ձեր խնդրի վերաբերյալ ստանալ գիտական գործունեության փորձ ունեցող փաստաբանի կողմից տրամադրվող իրավական վերլուծություն իրավական եզրակացություն և անգամ իրավական ակտի ոչ պաշտոնական մեկնաբանություն

     - ձեռք բերել իրավական ակտերի դատական փաստաթղթերի և այլ իրավական փաստաթղթերի որակյալ մասնագիտացված թարգմանություններ՝ այդ թվում արտասահմանյան պետական մարմիններ և միջազգային դատական ատյաններ ներկայացնելու նպատակով.

      - ստանալ գրագետ և բոլոր ռիսկերի գնահատմամբ պայմանագրեր համաձայնագրեր այլ գործարքներ իրավական մասնավոր փորձաքննության ենթարկել դրանք փոփոխել լուծել տվյալ գործարքները.

      - ստանալ կորպորատիվ կառավարման փաստաթղթեր՝ գործատուի կոնտրագենտների և աշխատողների իրավունքների և օրինական շահերի հաշվառմամբ փոփոխել այդ փաստաթղթերը՝ նախկին թերությունների շտկելու և իրավական բացասական հետևանքներից զերծ մնալու նպատակով.

      - օգտվել իրավաբանական օգնությունից նոր ստեղծվելիք իրավաբանական անձի պետական գրանցման ընթացքում ինչպես նաև այն վերակազմակերպելիս կանոնադրային փաստաթղթերի փոփոխություններ կատարելիս մասնակիցների փոփոխություն կանոնադրային կապիտալի չափի փոփոխություն կատարելիս իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումներ և հիմնարկներ պետական հաշվառման ենթարկելիս կամ հաշվառումից հանելիս իրավաբանական անձը լուծարելիս.

       - ստանալ բազմակողմանի խորհրդատվություն որպես անհատ ձեռներեց պետական հաշվառում անցնելուց կամ պետական հաշվառումից հանվելուց առաջ.

       - ստանալ գրագետ ներքին և անհատական ակտեր որոնք կսահմանեն յուրաքանչյուր աշխատողի աշխատանքային գործառույթները աշխատանքի կատարման կանոնները պայմանները կկարգավորեն աշխատողների միջև նրանց և Գործատուի միջև փոխհարաբերությունները վարքագծի կանոնները կառավարման և վերահսկողության կանոնները.

      - ունենալ ընտանեկան փաստաբան ով անհրաժեշտ իրավաբանական և փաստաբանական օգնություն կտրամադրի ընտանիքի յուրաքանչյուր անդամին

      - բողոքարկել ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտի բոլոր տեսակի վարչական ակտերը.

      - պաշտպանել Ձեր իրավունքները գույքային և ոչ գույքային բնույթի վեճերում.

      - ճանաչել փոփոխել կամ դադարեցնել Ձեր կամ այլոց իրավունքները դատական կարգով հաստատել իրավահարաբերության առկայությունը կամ դադարեցնել այն

      - պաշտպանել Ձեր՝ որպես ժառանգի իրավունքները.

      - պաշտպանել Ձեր երեխայի ընտանիքի մյուս անդամների իրավունքները.

      - ստանալ և ներկայացնել բոլոր տեսակի դատական փաստաթղթեր.

      - ստանալ իրավական օժանդակություն Ձեր ամենօրյա աշխատանքում՝ կապված աշխատանքային գործառույթների կատարման ընթացքում ծագող իրավական հարցերի հետ

 

        Ձեր իրավական խնդրին լուծում տալու համար անհրաժեշտ է կատարել առաջին քայլը՝ դիմել որակավորված և որակյալ մասնագետին:

Ձեր նամակն ուղարկված է