ՀՀ Փաստաբանների Պալատ


Որակավորման հանձնաժողով

Որակավորման հանձնաժողով
Ընդհանուր տեղեկություններ

Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովը կազմավորվում է որակավորման քննությունները կազմակերպելու և դրանց արդյունքներն ամփոփելու նպատակով։

Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովը կազմավորվում է Փաստաբանների պալատի խորհրդի կողմից` երկու տարի ժամկետով՝ ութ անդամի կազմով, ներկայացուցչության հետևյալ համամասնությամբ՝

1) Փաստաբանների պալատի նախագահ, ով ի պաշտոնե հանդիսանում է Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի նախագահ,

2) Փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով Պալատի խորհրդի կողմից ընտրված չորս փաստաբաններ,

3) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից մեկ ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ներկայացմամբ.

4) Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայից մեկ գիտնական իրավաբան՝ այդ հաստատության ղեկավարի ներկայացմամբ.

5) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանից (այսուհետ` վճռաբեկ դատարան) մեկ դատավոր` վճռաբեկ դատարանի նախագահի ներկայացմամբ։

Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի նիստերը հրավիրում է որակավորման հանձնաժողովի նախագահը։

Փաստաբանների պալատի խորհրդի կողմից Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի չորս անդամները ընտրվում են` արտոնագիրը չկասեցված փաստաբանների կազմից` Փաստաբանների պալատի նախագահի առաջադրմամբ: Այն դեպքում, երբ Փաստաբանների պալատի նախագահի ներկայացրած որակավորման հանձնաժողովի փաստաբան թեկնածուն չի ընտրվում, ապա հինգօրյա ժամկետում ներկայացվում է նոր թեկնածու և եթե այս թեկնածուն էլ չի ընտրվում, ապա Փաստաբանների պալատի խորհրդի անդամներն են ներկայացնում թեկնածուների: Թեկնածուն համարվում է ընտրված, եթե այդ թեկնածուի օգտին քվեարկել են Փաստաբանների պալատի խորհրդի ներկա   անդամների երկու երրորդը:

Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի լիազորությունները, նիստերի գումարման կարգը և Փաստաբանների պալատի կանոնադրությամբ չկարգավորված հարցերը կարգավորվում են Փաստաբանների պալատի խորհրդի կողմից ընդունված որակավորման քննությունների ընդունման և հանձնման կարգով:

ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 05.05.2020թ. թիվ 9/4-Ա որոշմամբ երկու տարի ժամկետով կազմավորվել է փաստաբանների պալատի նոր որակավորման հանձնաժողով՝ հետևյալ կազմով.

1) Արա Զոհրաբյան՝ ի.գ.թ., որակավորման հանձնաժողովի նախագահ (ի պաշտոնե).

2) Հունան Տեր Վարդանյան՝ ի.գ.թ., փաստաբան (արտոնագիր № 1108).

3) Արսեն Սարդարյան՝ ի.գ.թ., փաստաբան (արտոնագիր № 1090).

4) Մանե Կարապետյան՝ ի.գ.թ., փաստաբան (արտոնագիր № 828).

5) Գառնիկ Թուխտարյան՝ փաստաբան (արտոնագիր № 531).

6) Անահիտ Անտոնյան՝ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչ, ՀՀ արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության պետ.

7) Գառնիկ Սաֆարյան՝ ՀՀ ԳԱԱ ներկայացուցիչ, ի.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող.

8) Համլետ Ասատրյան՝ ՀՀ վճռաբեկ դատարանի ներկայացուցիչ, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր.



 

1. Բեռնել«Որակավորման քննության ընդունման և հանձնման» կարգը

1.1. Բեռնել «Որակավորման քննության ընդունման և հանձնման» կարգի հավելվածը՝ «Արտակարգ դեպքերում որակավորման քննության ընդունման և հանձնման կարգ»-ը

2․ 2020  ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ       ԱՆՑԿԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ  

3.  ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ  ՍՏՈՒԳՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ  ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ 

4․ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ

5․ՀԱՏՈՒԿ ԾՐԱԳՐՈՎ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԱՆՑԱԾ ՈՒՆԿՆԴՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ






Գառնիկ Թուխտարյան
Գործող
Գառնիկ ԹուխտարյանՄասնագիտացում
Անձի դեմ ուղղված հանցագործություններ
Անձի ազատության, պատվի և արժանապատվության դեմ ուղղված հանցագործություններ
Սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններ

Կոնտակտային տվյալներ
Հեռ.՝ 010 537816, 091 524242
Գործունեության հիմնական վայր՝ Երևան
Արա Զոհրաբյան
Գործող
Արա ԶոհրաբյանՄասնագիտացում
Աշխատանքային հարաբերություններ
Պայմանագրային հարաբերություններ
Ապահովագրություն

Կոնտակտային տվյալներ
Հեռ.՝ (+374 10) 600 701, (+374 10) 600 702
Գործունեության հիմնական վայր՝ Երևան
Հունան Տեր-Վարդանյան
Գործող
Հունան Տեր-ՎարդանյանՄասնագիտացում
Քաղաքացիական այլ

Կոնտակտային տվյալներ
Հեռ.՝ 511 710, 093 83 90 07
Գործունեության հիմնական վայր՝ Երևան
Արսեն Սարդարյան
Գործող
Արսեն ՍարդարյանՄասնագիտացում
Անձի դեմ ուղղված հանցագործություններ

Կոնտակտային տվյալներ
Հեռ.՝ +37410232456, +, +37499555999
Գործունեության հիմնական վայր՝ Երևան
Մանե Կարապետյան
Գործող
Մանե ԿարապետյանՄասնագիտացում
Աշխատանքային հարաբերություններ
Պայմանագրային հարաբերություններ
Կորպորատիվ հարաբերություններ

Կոնտակտային տվյալներ
Հեռ.՝ 010 600 701,
Գործունեության հիմնական վայր՝ Երևան