ՀՀ Փաստաբանների Պալատ


Որակավորման հանձնաժողով

Որակավորման հանձնաժողով
Ընդհանուր տեղեկություններ

Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովը կազմավորվում է որակավորման քննությունները կազմակերպելու և դրանց արդյունքներն ամփոփելու նպատակով։

Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովը կազմավորվում է Փաստաբանների պալատի խորհրդի կողմից` երկու տարի ժամկետով՝ ութ անդամի կազմով, ներկայացուցչության հետևյալ համամասնությամբ՝

1) Փաստաբանների պալատի նախագահ, ով ի պաշտոնե հանդիսանում է Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի նախագահ,

2) Փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով Պալատի խորհրդի կողմից ընտրված չորս փաստաբաններ,

3) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից մեկ ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ներկայացմամբ.

4) Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայից մեկ գիտնական իրավաբան՝ այդ հաստատության ղեկավարի ներկայացմամբ.

5) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանից (այսուհետ` վճռաբեկ դատարան) մեկ դատավոր` վճռաբեկ դատարանի նախագահի ներկայացմամբ։

Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի նիստերը հրավիրում է որակավորման հանձնաժողովի նախագահը։

Փաստաբանների պալատի խորհրդի կողմից Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի չորս անդամները ընտրվում են` արտոնագիրը չկասեցված փաստաբանների կազմից` Փաստաբանների պալատի նախագահի առաջադրմամբ: Այն դեպքում, երբ Փաստաբանների պալատի նախագահի ներկայացրած որակավորման հանձնաժողովի փաստաբան թեկնածուն չի ընտրվում, ապա հինգօրյա ժամկետում ներկայացվում է նոր թեկնածու և եթե այս թեկնածուն էլ չի ընտրվում, ապա Փաստաբանների պալատի խորհրդի անդամներն են ներկայացնում թեկնածուների: Թեկնածուն համարվում է ընտրված, եթե այդ թեկնածուի օգտին քվեարկել են Փաստաբանների պալատի խորհրդի ներկա   անդամների երկու երրորդը:

Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի լիազորությունները, նիստերի գումարման կարգը և Փաստաբանների պալատի կանոնադրությամբ չկարգավորված հարցերը կարգավորվում են Փաստաբանների պալատի խորհրդի կողմից ընդունված որակավորման քննությունների ընդունման և հանձնման կարգով:

ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 20.03.2018թ. թիվ 6/9-Ա որոշմամբ երկու տարի ժամկետով կազմավորվել է փաստաբանների պալատի նոր որակավորման հանձնաժողով՝ հետևյալ կազմով.

1) Արա Զոհրաբյան՝ ի.գ.թ., որակավորման հանձնաժողովի նախագահ (ի պաշտոնե).

2) Արմեն Հայկյանց՝ ի.գ.դ., պրոֆեսոր, փաստաբան (արտոնագիր № 80).

3) Հունան Տեր-Վարդանյան՝ ի.գ.թ., փաստաբան (արտոնագիր № 1108).

4) Մանե Կարապետյան՝ ի.գ.թ., փաստաբան (արտոնագիր № 828).

5) Գառնիկ Թուխտարյան՝ փաստաբան (արտոնագիր № 531).

6) Տիգրան Մարկոսյան՝ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչ, ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն, ի.գ.թ..

7) Գառնիկ Սաֆարյան՝ ՀՀ ԳԱԱ ներկայացուցիչ, ի.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող.

8) Ելիզավետա Դանիելյան՝ ՀՀ վճռաբեկ դատարանի ներկայացուցիչ, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր.


ՀՀ փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի անդամները

1․ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՐԳԸ (նոր խմբագրությամբ)

2․ ՀՀ ՓՊ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

3․ ԲԵՌՆԵԼ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ

4․ ԲԵՌՆԵԼ ՀԱՏՈՒԿ ԾՐԱԳՐՈՎ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԱՆՑԱԾ ՈՒՆԿՆԴՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ