Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի միջև 2016 թվականի նոյեմբերի 16-ին ստորագրվել է համագործակցության հուշագրի (այսուհետ՝ Հուշագիր):
Համագործակցության առարկան
Կողմերը համաձայնվում են համագործակցել հետևյալ ուղղություններով՝
1. Օրենսդրական նախաձեռնություն - նորմատիվ իրավական ակտերի նախագծերի համատեղ մշակում և ներկայացում իրավասու մարմիններին.
2 Արագ արձագանքման միջոցառումներ - Կոմիտեի աշխատակիցների կողմից մաքսային և հարկային ոլորտներում վարչարարություն կամ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դատավարական գործողություններ իրականացնելու ժամանակ փաստաբանների մասնագիտական պարտականությունների կատարման առնչությամբ որևէ խնդիր ծագելու դեպքում, այդ խնդրի անհապաղ քննարկումը և օրենքի տառին համապատասխան լուծումը.
3 Քննարկումներ - համատեղ քննարկումների (կլոր սեղաններ) կազմակերպում` իրավունքի կամ գործնական ոլորտում առաջացած խնդրահարույց և այլ հարցերի կապակցությամբ.
4 Գրականության փոխանակում - Կողմերի տիրապետման ներքո գտնվող գրականությունից ազատ օգտվելու հնարավորություն.
5 Դիտորդական առաքելություն - միջոցառումների կազմակերպման և անցկացման ժամանակ, ըստ կողմի հայեցողության, դիտորդների ապահովում.
6 Այլ միջոցառումներ - սպորտային կամ ինտելեկտուալ խաղերին կամ այլ միջոցառումներին Կոմիտեի աշխատակիցների և փաստաբանների ներգրավումը:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի՝ 08 դեկտեմբերի 2016թ. թիվ 487-Լ որոշմամբ Հուշագրով նախատեսված համագործակցությունն ապահովելու նպատակով ՀՀ կառավարության առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետ փոխհարաբերություններում Հուշագրի հիման վրա ստեղծված հանձնախմբի՝ ՀՀ փաստաբանների պալատի 3 անդամներ են նշանակվել՝
- ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ, փաստաբան՝ Կարեն Մեժլումյանին (արտոնագիր № 2).
- փաստաբան Նիկոլայ Հակոբյանին (արտոնագիր № 414).
- փաստաբան Սեդրակ Ասատրյանին (արտոնագիր № 799).
Նույն որոշմամբ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետ փոխհարաբերություններումհամակարգող է հանդիսանում ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Կարեն Մեժլումյանը:
![]() |
Կարեն Մեժլումյան Հանձնախմբի համակարգող |
![]() |
Նիկոլայ Հակոբյան Հանձնախմբի անդամ |
![]() |
Սեդրակ Ասատրյան Հանձնախմբի անդամ |
Բեռնել