ՀՀ Փաստաբանների Պալատ


     Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի երիտասարդական խորհուրդը հասարակական հիմունքներով գործող խորհրդակցական մարմին է, որը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի 11.11.2013թ. թիվ 39-Լ որոշմամբ:
     Երիտասարդական խորհուրդը կազմված է նախագահից և վեց անդամից: Երիտասարդական խորհրդի նախագահին և անդամներին նշանակում է Պալատի նախագահը: Երիտասարդական խորհրդի նախագահ կարող է նշանակվել ցանկացած փաստաբան, որի արտոնագիրը կասեցված չէ, իսկ խորհրդի անդամ կարող է նշանակվել ցանկացած փաստաբան, ով համապատասխանում է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի երիտասարդական խորհրդի կանոնագրքով սահմանված պահանջներին:

     Երիտասարդական խորհրդի նպատակն է՝
     ա) աջակցել վերջին երեք տարում փաստաբանական գործունեության արտոնագիր ստացած և հետագայում նոր արտոնագրեր ստացող փաստաբանների (այսուհետ՝ Երիտասարդ փաստաբաններ)' մասնագիտական ոլորտում ինտեգրման գործընթացին,
     բ) վեր հանել Երիտասարդ փաստաբանների մասնագիտական գործունեության ընթացքում առաջացած խնդիրները, ներկայացնել Պալատին և աջակցել դրանց լուծմանը,
     գ) նպաստել Երիտասարդ փաստաբանների և փաստաբանների համագործակցությանը, Երիտասարդ փաստաբանների և փաստաբանների ոչ մասնագիտական շփումներին (կազմակերպել ոչ պաշտոնական հանդիպումներ, տարաբնույթ մշակութային և ժամանցային միջոցառումներ),
     դ) կապեր հաստատել այլ երկրներում գործող նմանատիպ կառույցների հետ։
     Երիտասարդական խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով: Նիստերը հրավիրում և նախագահում է Երիտասարդական խորհրդի նախագահը' իր կողմից հաստատված օրակարգով: Նիստերը կարող են հրավիրվել նաև Երիտասարդական խորհրդի անդամների կամ Պալատի նախագահի տեղակալի նախաձեռնությամբ՝ նրանց կողմից առաջարկվող օրակարգով:

     Երիտասարդական խորհրդի որոշումները կայացվում են քվեարկությանը մասնակցած անձանց ձայների պարզ մեծամասնությամբ' բաց քվեարկությամբ: Ձայների հավասարության դեպքում Երիտասարդական խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:
     Երիտասարդական խորհրդի որոշումներն ունեն խորհրդակցական բնույթ։

     Երիտասարդական խորհուրդը գործում է «Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի երիտասարդական խորհրդի կանոնակարգի» հիման վրա, որը հաստատվել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի 11.11.2013թ. թիվ 39-Լ որոշմամբ (նոր խմբագրությամբ շարադրվել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի 28.07․2021թ-ի թիվ 133-Լ որոշմամբ):


     Երիտասարդական խորհրդի անդամներն են հետևյալ փաստաբանները.

 

 

Միքայել Դանիելյան

Երիտասարդական

խորհրդի նախագահ

Դավիթ Թովմասյան

Երիտասարդական

խորհրդի անդամ

Աբգար Պողոսյան

Երիտասարդական

խորհրդի անդամ

 Եղեգնի Բաբայան

Երիտասարդական

խորհրդի անդամ

 Վահագն Թանգամյան

Երիտասարդական

խորհրդի անդամ

Կարեն Առաքելյան

Երիտասարդական

խորհրդի անդամ

Արև Հարությունյան

Երիտասարդական

խորհրդի անդամ

 

Բեռնել ՀՀ ՓՊ նախագահի ՝ «Երիտասարդական խորհրդի նախագահ և անդամներ նշանակելու մասին» 10.01.2024 թիվ 3-Ա որոշումը

Բեռնել ՀՀ ՓՊ նախագահի` «Երիտասարդական խորհրդի նախագահ և անդամներ նշանակելու մասին»07․09․2021 թիվ 215-Ա որոշումը

Բեռնել ՀՀ ՓՊ նախագահի` «Երիտասարդական խորհրդի անդամ նշանակելու մասին»22․12․2021 թիվ 305-Ա որոշումը

Բեռնել ՀՀ ՓՊ նախագահի` «Երիտասարդական խորհրդի անդամ նշանակելու մասին»27․01․2023 թիվ 30-Ա որոշումը

Բեռնել ՀՀ ՓՊ նահախագի՝ «Երիտասարդական խորհրդի անդամ նշանակելու մասին»  07.09.2023թ․ թիվ 226-Ա որոշումը

Բեռնել երիտասարդ փաստաբանների աջակցման ծրագիրը

Բեռնել աշխատասենյակից օգտվելու համար հայտեր ընդունելու մասին որոշումը

 








Բեռնել