ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

17.03.2023 10:47

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

   Փաստաբանների պալատում ուսանողների և աշակերտների գիտակրթական շրջայցերը մշտական բնույթ են կրում:

Այս անգամ Փաստաբանների պալատը հյուրընկալել է Գիտությունների ազգային ակադեմիայի Իրավաբանական կլինիկայի մագիստրատուրայի ուսանողներին:

Նրանց ողջունել է Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը:

Փաստաբանների պալատի նախագահն ապագա իրավաբաններին ներկայացրել է Պալատի կառուցվածքը, փաստաբանական գործունեության առանձնահատկությունները, ինչպես նաև պատասխանել է ուսանողների մի շարք հարցերի, որոնք վերաբերվում էին փաստաբանի վարքագծին, հանրային պաշտպանների աշխատանքին ու արդար դատաքննության իրականացմանը:

Այնուհետև հյուրընկալված ուսանողներին հնարավորություն է ընձեռնվել շրջելու Փաստաբանների պալատի վարչական շենքում և անմիջականորրեն ծանոթանալու Փաստաբանների պալատում, Փաստաբանական Ակադեմիայում և Հանրային պաշտպանի գրասենյակում տարվող աշխատանքներին:

Փաստաբանական ակադեմիայում ուսանողները ծանոթացել են ընդունելության պայմաններին և ուսուցման մեթոդներին:

Սիմոն Բաբայանը նրանց ներկայացրել է ընդունելության կարգը՝ նշելով, որ ընդունելության և որակավորման քննությունները այնպիսի մեխանիզմով են կառուցված, որ նվազեցված է մարդկային գործոնը:

Հանրային պաշտպանի գրասենյակում նրանց ներկայացվել է հանրային պաշտպանության կարևորությունը, պաշտպանների գործառույթները և դատական գործերում նրանց կողմից ներկայացուցչություն կամ պաշտպանություն իրականացնելու պայմանները:

Պալատի նախագահը ընդգծել է, որ փաստաբանների կողմից տարվում է լայնածավալ աշխատանք՝ հասարակության շրջանում իրավագիտակցության բարձրացման և քաղաքացիների իրավունքների պաշտպանության նպատակով:

Շնորհակալություն հայտնելով փաստաբանության նկատմամբ հետաքրքրություն ունենալու համար՝ Փաստաբանների պալատի նախագահը հույս է հայտնել, որ ներկա ուսանողներից շատերն ապագայում կհամալրեն փաստաբանների շարքերը:


01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01



DOWNLOAD

BACK