ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ
16.03.2023 16:33Փաստաբանների պալատը հյուրընկալել էր Երևանի Գլաձոր համալսարանի և Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ուսանողներին:
Նրանց հետ զրուցեցինք Փաստաբանների պալատի աշխատակազմի ղեկավար Լուսինե Սարգյանը և Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Գևորգ Մկրտչյանը:
Ուսանողներին ներկայացվեց Փաստաբանների պալատի կառուցվածքը և դերը, փաստաբանական գործունեության առանձնահատկությունները:
Լուսինե Սարգսյանը և Գևորգ Մկրտչյանը պատասխանել են ուսանողներին հուզող հարցերին, որոնք առավելապես վերաբերվում էին փաստաբանի վարքագծին, փաստաբանի աշխատանքին ու արդար դատաքննության իրականացմանը:
Այնուհետև ուսանողները շրջայց կատարեցին Փաստաբանների պալատի վարչական շենքում, եղան Փաստաբանական ակադեմիայում և Հանրային պաշտպանի գրասենյակում:
Անմիջականորեն ծանոթանալով աշխատանքային պայմաններին՝ ուսանողներն իրազեկվեցին նաև Փաստաբանական ակադեմիայի ընդունելության կարգի և կրթական մեթոդների մասին, ինչպես նաև ՝ հանրային պաշտպանների գործառույթների, դատական գործերում նրանց կողմից ներկայացուցչություն կամ պաշտպանություն իրականացնելու պայմանների մասին:
Հանդիպման ավարտին ուսանողները շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության և բովանդակային զրուցների համար:
DOWNLOAD
BACK