ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻՆ

02.03.2023 20:42

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻՆ

   ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին:

   Հանդիպման առիթը ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատան և ՀՀ փաստաբանների պալատի հետ համատեղ իրականացնացվող՝ անգլիական իրավունքին նվիրված երկօրյա դասընթացն էր:

   Դասընթացը մեկնարկեց այսօր՝ 2023 թվականի մարտի 2-ին, իրականացվելու է առկա և հեռավար ձևաչափերով:

   Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը:

   Կարևորելով անգլիական իրավունքի հիմունքների վերաբերյալ անհրաժեշտ հմտությունները և գիտելիքները՝ Սիմոն Բաբայանը շնորհակալություն հայտնեց դեսպան Ջոն Գալագերին և դասընթացավարներին՝ արդյունավետ գաղափարը կյանքի կոչելու համար:

   Դասընթացի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին: Նա ևս կարևորեց համատեղ համագործակցությունը և շնորհակալություն հայտնեց ՀՀ փաստաբանների պալատի նախագահին՝ ջերմ ընդունելության և համագործակցության համար:

   Ելույթով հանդես եկավ նաև հայազգի փաստաբան Դավիթ Հակոբյանը, ով 2015 թվականից հանդիսանում է նաև Անգլիայի և Ուելսի փաստաբան:

   ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին շրջել է նաև Փաստաբանների պալատի վարչական շենքում, այցելեց ՀՀ փաստաբանական ակադեմիա և Հանրային պաշտպանի գրասենյակ:

   Այնուհետև Հայաստանի փաստաբանների համար մեկնարկեց Անգլիական իրավունքին նվիրված դասընթացը:

Հիշեցնենք, որ այն կշարունակվի նաև վաղը առկա և հեռավար ձևաչափերով:



DOWNLOAD

BACK