ԿԱՅԱՑԱՎ «ԿՈՆՍԻԳԼԵՐԻ» ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ՆՈՐ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
31.01.2023 12:37Փաստաբանների պալատում ձևավորված ավանդույթի համաձայն Պալատի նախագահը շարունակում է այցելությունները փաստաբանական գրասենյակներ՝ տեղում ծանոթանալու գրասենյակների աշխատանքներին: Այս անգամ այցը նախատեսված էր «ԿՈՆՍԻԳԼԵՐԻ» փաստաբանական գրասենյակ, որն ի դեպ այսուհետ գործելու է նոր (ք. Երևան, Ե. Չարենց 70/8, տարածք 71) հասցեում:
Գրասենյակի հիմնադիր-տնօրեն Կարեն Սարդարյանի հրավերով նոր հասցեի բացման արարողությանը ներկա էին ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը, ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը, Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Գևորգ Մկրտչյանը, ներկայացուցիչներ Փաստաբանների պալատի խորհրդից և փաստաբաններ:
Այցի շրջանակներում Պալատի ներկայացուցիչները շրջել են գրասենյակում, ծանոթացել աշխատանքային պայմաններին:
Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը գրասենյակի հիմնադիր-տնօրենի հետ քննարկել է փաստաբանական գործունեության ընթացքում առաջ եկող հնարավոր խնդիրները:
Փաստաբանական համայնքի ներկայացուցիչները հրավերի համար շնորհակալություն են հայտնել գործընկերներին և մաղթել արդյունավետ գործունեություն:
DOWNLOAD
BACK