ՔՆՆԱՐԿՈՒՄ ՝ «ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԲԵՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ. ԿԱՏԱՐՅԱԼԸ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ԹԵՄԱՅՈՎ
10.11.2022 14:35
ՀՀ փաստաբանների պալատում տեղի ունեցավ քննարկում «Հարցաքննության մարտավարությունը տարբեր իրավասությունների դատարաններում. կատարյալը և իրականությունը» խորագրով:
Հայաստանի փաստաբանների համար կազմակերպված քննարկումը վարեցին Մոսկվայի, Բեռլինի փաստաբանների պալատների փաստաբան, Ռուսաստանի փաստաբանների գիլդիայի նախագահի տեղակալ, Աշխատանքի և սոցիալական հարաբերությունների ակադեմիայի պրոֆեսոր (Մոսկվա), ի․գ․թ․ Ռուբեն Մարգարյանը և Անգլիայի և Ուելսի բարձրագույն դատարանների փաստաբան, Լոնդոնի արբիտրների թագավորական ինստիտուտի (CIArb) անդամ, Հաագայի առևտրային արբիտրաժի միջազգային խորհրդի (ICCA) անդամ, Լոնդոնի խորհրդի անդամ, Լոնդոնի ծովային արբիտրների ասոցիացիայի (LMAA) անդամ Նորայր Բաբաջանյանը:
Բանախոսները Հայաստանի փաստաբանների կողմից հնչող հարցերին տվեցին սպառիչ պատասխաններ՝ ապահովելով փորձի փոխանակում և բովանդակային զրույց:
ՀՀ փաստաբանների պալատի ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին բանախոսներին ՝ արդյունավետ քննարկում անցկացնելու համար:
Հանդիպման ավարտին հյուրընկալված բանախոսները շրջայց կատարեցին Փաստաբանների պալատի վարչական շենքում, Փաստաբանական ակադեմիայում և Հանրային պաշտպանի գրասենյակում:
РУС.
В палате Адвокатов РА состоялась открытая лекция-дискуссия, под названием «Тактика допроса в судах разных юрисдикций: идеал и реальность». Дискуссию, для армянских адвокатов вели Рубен Маркарьян, адвокат Адвокатских палат Москвы и Берлина, заместитель Президента Гильдии российских адвокатов, Профессор Академии труда и социальных отношений (Москва),кандидат юридических наук и Норайр Бабаджанян, адвокат Высших судов Англии и Уэльса, действительный член Королевского института арбитров в Лондоне (CIArb), член Международного совета по коммерческому арбитражу в Гааге (ICCA), член Совета Лондонского международного третейского суда (LCIA), член Лондонской ассоциации морских арбитров (LMAA).
Спикеры дали исчерпывающие ответы на вопросы, заданные адвокатами Армении, обеспечив обмен опытом и содержательную беседу.
Представители Палаты адвокатов РА поблагодарили спикеров за продуктивную дискуссию.
По окончанию встречи приглашенные спикеры ознакомились и осмотрели административное здание Палаты адвокатов, посетили Академию адвокатов и Канцелярию общественного защитника.
DOWNLOAD
BACK