ՀՀ ՓՊ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՈՒԶԲԵԿՍՏԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ «ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ. ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ԵՎ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻ ՓՈՐՁԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ
07.11.2022 15:27Նոյեմբերի 4-ին ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանն աշխատանքային այցով գտնվել է Ուզբեկստանի Հանրապետությունում։
ՀՀ փաստաբանների պալատի նախագահը Ուզբեկստանի Փաստաբանների պալատի նախագահ Ալիմ Էրնազարովի հրավերով մասնակցել է «Փաստաբանության զարգացման հեռանկարները. Ուզբեկստանի և արտասահմանյան երկրների փորձը» խորագրով միջազգային համաժողովին։
Համաժողովին մասնակցում էին փաստաբանության բնագավառի շուրջ 200 ներկայացուցիչներ մի քանի տասնյակ պետություններից։
ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը համաժողովի շրջանակներում հանդես է եկել ելույթով։
ՀՀ փաստաբանների պալատի և Ուզբեկստանի փաստաբանների պալատի նախագահներն ունեցել են նաև առանձին հանդիպումներ, որի շրջանակներում երկու պալատների միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր։
Համաձայնագրով կողմերը մեծապես կարևորել են միջազգային համագործակցությունը փաստաբանության զարգացման գործում, մասնագիտական փորձի փոխանակման, ինչպես նաև կորպորատիվ ոլորտներում:
Ըստ էության, նշված փաստաթղթով կողմերի միջև ամրապնդվում են առկա գործընկերային հարաբերությունները և ստեղծվում նոր հնարավորություններ հետագա համագործակցությունները զարգացնելու համար։
DOWNLOAD
BACK