ՈՉ ԻՄԱՑՅԱԼ ՄԱՀԸ ՄԱՀ Է, ԻՄԱՑՅԱԼ ՄԱՀՆ՝ ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ․ԱՅՍՕՐ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՆԱՀԱՏԱԿՎԱԾ ՄԻՔԱՅԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՆ Է
01.11.2022 18:35
Հայրենիքի պաշտպանության համար փաստաբանների ընտանիքների զոհված անդամների հիշատակը հարգելու նպատակով ՀՀ փաստաբանների պալատի նախագահի որոշմամբ սահմանված են հարգանքի տուրք մատուցելու օրեր:
Այսօր՝ նոյեմբերի 1-ին, Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Միքայել Դանիելյանի հիշատակի օրն է: Միքայելը փաստաբան Խաչիկ Դանիելյանի որդին է:
ՀՀ փաստաբանների պալատի, ՀՀ փաստաբանական դպրոցի և Հանրային պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներն այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոն, խնկարկեցին և ծաղիկներ խոնարհեցին Միքայել Դանիելյանի շիրիմին:
Միքայել հերոսաբար կռվել և զոհվել է Մարտակերտի դիրքերում՝ 2020թ. նոյեմբերի 1-ին ԱԹՍ֊ի հարվածից: Նա հետմահու պարգևատրվել է «Մարտական Ծառայություն» և «Արիության Համար» շքանշաններով:
Փաստաբանական համայնքի ներկայացուցիչները Եռաբլուրում ծաղիկներ խոնարհեցին նաև փաստաբան Մաի Հակոբյանի որդու՝ Հրաչիկ Ավետիսյանի շիրիմին:
DOWNLOAD
BACK