ԱՌՑԱՆՑ ՀԱՐԹԱԿՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ» ՁԵՌՆԱՐԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
14.10.2022 14:31Հարգելի գործընկերներ,
Սույն թվականի հոկտեմբերի 18-ին, ժամը 13:00-ին տեղի կունենա Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ), ՀՀ Արդարադատության Նախարարության, ՀՀ Արդարադատության ակադեմիայի և «ՀԱՊ» փաստաբանական գրասենյակի կողմից կազմակերպված առցանց միջոցառումը, որը նվիրված է Հայաստանի Հանրապետության սնանկության ոլորտին վերաբերող առաջին՝ «Սնանկության վարույթը Հայաստանի Հանրապետությունում» ձեռնարկի շնորհանդեսին և վերջին նախաձեռնությունների քննարկմանը։
Ձեռնարկը հասանելի է Փաստաբանների պալատի կայքում՝ «Գրադարան» բաժնի «Ձեռնարկներ» ենթաբաժնում:
Ստորև ներկայացնում ենք նաև միջոցառման հղումը՝ https://us06web.zoom.us/j/83199101316 :
DOWNLOAD
BACK