ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՂԵԿԱՎԱՐԱԾ ԱՇԽԱՏԱԽՈՒՄԲԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀ ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԿՈՄԻՏԵԻ ԻՐԱՎԱՍՈՒ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁՆԱՑ ՀԵՏ
19.09.2022 18:04Հաշվի առնելով փաստաբանների շարունակական մտահոգությունները շրջանառության մեջ գտնվող «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի վերաբերյալ՝ ՀՀ փաստաբանների պալատը տեղեկացնում է, որ ի թիվս այլնի, Պալատի նախագահի ղեկավարած աշխատախումբը 2022թ. սեպտեմբերի 13-ին հանդիպում-քննարկում է ունեցել ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի և Կոմիտեի իրավասու պաշտոնատար անձնաց հետ:
ՀՀ կադաստրի կոմիտեն ներկայացրել է իր մտահոգությունները առկա կարգավորման պայմաններում անձնական տվյալների պահպանության խնդիրների կապակցությամբ, իսկ Փաստաբանների պալատի ներկայացուցիչները բարձրացրել են Նախագծի վերաբերյալ փաստաբանների մտահոգությունները և նկատառումները: Արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցելու և երկուստեք ընդունելի լուծումներ գտնելու առկա խնդիրների հանգուցալուծման հարցում:
DOWNLOAD
BACK