ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԽՈՒՄԲԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
02.05.2022 11:34
Տեղեկացնում ենք, որ ՀՀ փաստաբանների պալատի կողմից ձևավորված փաստաբանների արագ արձագանքման խումբը շարունակում է առաջնային իրավաբանական անվճար օգնություն տրամադրել վերջին օրերին բողոքի ակցիաներ իրականացնելու հետ կապված բերման ենթարկված քաղաքացիներին:
Հիշեցնում ենք, որ բերման ենթարկելու առնչությամբ խմբի փաստաբանների հետ կապ հաստատելու համար կարող եք դիմել խմբի աշխատանքները համակարգող, փաստաբան Հարութ Ակլունցին (հեռ․ 077-987-641):
DOWNLOAD
BACK