ՀՀ Փաստաբանների Պալատ

ԿԱՅԱՑԱՎ «ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՇԱԽՄԱՏԻ ԳԱՎԱԹ 2022» ՄՐՑԱՇԱՐԸ

18.04.2022 14:39

ԿԱՅԱՑԱՎ «ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՇԱԽՄԱՏԻ ԳԱՎԱԹ 2022» ՄՐՑԱՇԱՐԸ

      2022թ. ապրիլի 16‑ին, Փաստաբանների պալատում տեղի ունեցավ «Փաստաբանների շախմատի գավաթ 2022» մրցաշարը:

       ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանները և Փաստաբանական դպրոցի ունկնդիրները, սև ու սպիտակ խաղաքարերի լարված և միաժամանակ հետաքրքիր մրցապայքար ունեցան:  

       Առաջին՝ պատվավոր տեղում, հաղթող ճանաչվեց փաստաբան Զոհրակ Ապրեսյանը:

       Մրցաշարում 1-ից 8-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները պարգևատրվեցին պատվոգրերով և մեդալներով:

      Ոսկե մեդալով պարգևատրվեցին փաստաբաններ՝

      Ապրեսյան Զոհրակը, Մեժլումյան Կարենը, Սիմոնյան Էրիկը, Ղազարյան Դավիթը:

      Արծաթ մեդալով պարգևատրվեցին փաստաբաններ՝

     Մուրադյան Էդմոնդը, Շահմուրադյան Աշոտը, Վարդանյան Արմենը և Գրիգորյան Արմենը:

     Մյուս մասնակիցները ստացան հավաստագրեր՝ «Փաստաբանների շախմատի գավաթ 2022» մրցաշարին մասնակցության համար:

     Մրցաշարի արդյունքներով լավագույն խաղացողներից  կձևավորվի ՀՀ փաստաբանների պալատի շախմատի հավաքական թիմը:


01
01
01
01
01
01
01
01
01
01



DOWNLOAD

BACK