ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՄԱՐԶԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵՑ ՄԵՐՁԱՄԱՐՏԻ, ՁԵՌՆԱՄԱՐՏԻ և ՄԱՐՏԱՐՎԵՍՏԻ ՍԵՄԻՆԱՐ-ՄԱՐԶՈՒՄՆԵՐ
06.04.2022 19:06ՀՀ փաստաբանների պալատում շարունակվում են մշակութային և մարզական նախաձեռնությունները:
Մարզամշակութային ակումբը 2022 թվականի ապրիլի 05-ին իրականացրեց մերձամարտի, ձեռնամարտի և մարտարվեստի սեմինար-մարզումներ։ Սեմինարն անցկացրեց Ռուսաստանի Դաշնությունից ժամանած ՌԴ և ՀՀ հատուկ ստորաբաժանումների բազմամյա փորձառու հրահանգիչ, մարտարվեստի և բանակային ձեռնամարտի գիտակ՝ Արա Շահնազարյանը։
Միջոցառմանը մասնակցեցին նաև փաստաբանների ընտանիքի անդամներ:
Սեմինար-մարզումները նպատակ ունեին զարգացնելու տարբեր հմտություններ․
- տարբեր իրավիճակներում ինքնապաշտպանվելու և մարտ վարելու հմտություն, մարտական մենամարտերի հնարների կիրառման տեխնիկա՝ մերձամարտ, ձեռնամարտ,
- սառը զենքի՝ դանակ, հրաձգային զենքի՝ ատրճանակ, ինքնաձիգ կիրառման հմտություն,
- ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածության համար անհրաժեշտ առօրյա վարժություններ։
ՀՀ փաստաբանների պալատի մարզամշակութային ակումբը նախատեսում է հիշյալ սեմինար-մարզումներն իրականացնել նաև ս․թ․ ապրիլի 9-ին, որին մասնակցել ցանկացող փաստաբանները կարող են ներկայանալ առանց գրանցվելու:
DOWNLOAD
BACK