ՀՀ Փաստաբանների Պալատ


ԴԱՍԸՆԹԱՑ՝ «ՄԱՐԴԱԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԿԱՄ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ

06.03.2014 12:46

Հարգելի փաստաբաններ,

Տեղեկացնում ենք, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը կազմակերպում է «Մարդականց թրաֆիքինգի կամ շահագործման հասկացության և գործերի քննության առանձնահատկությունները» թեմայով մեկօրյա երկու դասընթաց-վարժանք: Դասընթացները տեղի են ունենալու ս/թ մարտի 19-ին և 20-ին (ժամը 10:00-17:30), «Անի պլազա» հյուրանոցային համալիրի «Գառնի» սրահում (hասցե` ք. Երևան, Սայաթ-Նովայի պող., 19 շենք):

Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք էլեկտրոնային նամակ ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:  Էլեկտրոնային նամակի մեջ խնդրում ենք նշել Ձեր հեռախոսահամարը և Ձեր նախընտրած օրը: Հարցերի համար կարող եք զանգահարել ՀՀ փաստաբանների պալատ 010 58 34 42 հեռախոսահամարով:

Հ.Գ. Տեղերը սահմանափակ են, գրանցման առաջնահերթությունը տրվելու է էլեկտրոնային տարբերակով ավելի շուտ գրանցված փաստաբաններին: Յուրաքանչյուր օր դասընթացին մասնակցության հնարավորություն ունի 25 փաստաբան:

 

OTHER_DECISIONS
31.07.20242024 August