ՀՀ Փաստաբանների Պալատ


ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԵՌԱՎԱՐ ԴԱՍԸՆԹԱՑ «ԱՆՉԱՓԱՀԱՍ ՏՈՒԺՈՂ ՎԿԱՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ

08.06.2020 16:45

ՀՀ փաստաբանների պալատի և Միացյալ ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ/UNICEF) կողմից համատեղ իրականացվող «Հայաստանում երեխաների բարենպաստ իրավաբանական օգնության բարձրացում» ծրագրի շրջանակում 11.06.2020թ.  ժամը 18.30-21.30-ին կազմակերպվելու է հեռավար դասընթաց «Անչափահաս տուժող վկաների մասնակցությամբ քննչական գործողությունների առանձնահատկությունները» թեմայով:

-       Դասընթացը կվարի փաստաբան, ի.գ.թ., դոցենտ Դավիթ Թումասյանը:

-       Դասընթացին Դուք կարող եք միանալ Ձեր գտնվելու վայրից:

-       Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 11.06.2020թ.  ժամը 12.00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել Ձեր անուն, ազգանունը և արտոնագրի համարը:

-       Դասընթացին նախապես գրանցված փաստաբանների էլեկտրոնային փոստի հասցեին կուղարկվի հրավեր, որն ակտիվացնելով Դուք կմիանաք դասընթացի հարթակին:

-       Դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:

Այլ որոշումներ