ՀՀ Փաստաբանների Պալատ


ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼՈՒ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ» ԵՎ «ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼՈՒ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ» ԹԵՄԱՆԵՐՈՎ

11.11.2014 12:49

Հարգելի՛ փաստաբաններ,


ՀՀ փաստաբանների պալատի կողմից հավատարմագրված Ամերիկյան իրավաբանների ընկերակցության (ABA/ROLI) hայաստանյան ներկայացուցչությունը փաստաբանների համար կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ:
Դասընթացները տեղի կունենան 2014թ. նոյեմբերի 22-ին և 29-ին ժամը 11:00-ից մինչև 15:00-ը Ամերիկյան իրավաբանների ընկերակցության (ABA/ROLI) hայաստանյան ներկայացուցչության գրասենյակում (ք. Երևան, Ալեք Մանուկյան, 9 շենք, 4-րդ հարկ, 406 սենյակ),:
1. Նոյեմբերի 22-ին' «Սահմանադրական դատարան դիմելու չափորոշիչները»․
2. Նոյեմբերի 29-ին' «Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու չափորոշիչները»:
Դասընթացները կվարեն Արայիկ Ղազարյանը և Արտակ Զեյնալյանը:
Տեղերը սահմանափակ են' 25 մասնակից յուրաքանչյուր դասընթացի համար: Մասնակցելով դասընթացին' յուրաքանչյուր փաստաբան կլրացնի պարտադիր վերապատրաստման 6 ժամ: Խնդրում ենք գրանցվել միայն այն փաստաբաններին, ովքեր վստահ են, որ կմասնակցեն վերապատրաստմանը:
Լրացուցիչ տեղեկությունների և դասընթացներին գրանցվելու համար խնդրում ենք մինչև 2014թ. նոյեմբերի 19-ը զանգահարել ABA/ROLI հայաստանյան ներկայացուցչության գրասենյակ 010 55 49 91 և 010 55 64 49 հեռախոսահամարներով:

 
Այլ որոշումներ