ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆ ԿԱՐԵՆ ԼԵՎՈՆՅԱՆԻ ՈՐԴԻՆ` ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԱՆՄԱՀԱՑԱԾ ԼԵՎՈՆ ԼԵՎՈՆՅԱՆՆ ԱՅՍՕՐ ԿԴԱՌՆԱՐ 25 ՏԱՐԵԿԱՆ

13.08.2025 21:29

ՓԱՍՏԱԲԱՆ ԿԱՐԵՆ ԼԵՎՈՆՅԱՆԻ ՈՐԴԻՆ` ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԱՆՄԱՀԱՑԱԾ ԼԵՎՈՆ ԼԵՎՈՆՅԱՆՆ ԱՅՍՕՐ ԿԴԱՌՆԱՐ 25 ՏԱՐԵԿԱՆ

    Այսօր փաստաբան Կարեն Լևոնյանի որդու` Արցախյան երկրորդ պատերազմում նահատակված Լևոն Լևոնյանի
ծննդյան 25-րդ տարեդարձն է :

    Ի հիշատակ Լևոն Լևոնյանի, Սևան քաղաքի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում տեղի է ունեցել հոգեհանգստի
արարողակարգ, որին մասնակցել են նաև Փաստաբանների պալատի և Փաստաբանական ակադեմիայի
ներկայացուցիչները:
    Փաստաբանական համայնքի ներկայացուցիչները նաև հարգանքի տուրքն են մատուցել Լևոն Լևոնյանի շիրիմին:
Լևոն Լևոնյանի անունը կրող հուշահամալիր-պուրակում տեղի է ունեցել Փաստաբանների պալատի և
Փաստաբանական ակադեմիայի կողմից կազմակերպված մշակութային միջոցառումը:
    Միջոցառման ընթացքում հնչել է ազգային և հայրենասիրական երաժշտություն, որը ներկայացվեց «Հայաստանի
նոր անուններ» ծրագրի պատանի կատարողների կողմից։



DOWNLOAD

BACK