ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆ ԴԱՎԻԹ ՂՈՒԼՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՀՀ ՓՊ ՆԱԽԱԳԱՀ ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆԻՆ՝ ՓԱՍՏԱԲԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

07.12.2022 14:43

 ՀՀ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆ ԴԱՎԻԹ ՂՈՒԼՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՀՀ ՓՊ ՆԱԽԱԳԱՀ ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆԻՆ՝ ՓԱՍՏԱԲԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

ՀՀ փորձագիտական կենտրոնի տնօրեն Դավիթ Ղուլյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանին՝ փաստաբանի մասնագիտական օրվա առթիվ․

   «Հարգելի պարոն Բաբայան,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և ՀՀ փաստաբանների պալատի բոլոր փաստաբաններին մասնագիտական տոնի՝ փաստաբանի օրվա առիթով:

Վստահ եմ, որ սկզբունքայնությունն ու պատասխանատվությունը, կոմպետենտությունն ու ազնվությունը  քաղաքացիների ու իրավաբանական անձանց իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանությանն ուղղված ջանքերում կան և կմնան որպես Ձեր ամենօրյա աշխատանքի անխախտ սկզբունքներ և կշարունակեք աշխատել նույն սկզբունքով:

Ձեր մասնագիտական գործունեությունը որակյալ իրավաբանական օգնության ցուցաբերման բնագավառում այսուհետ ևս կշարունակի իրականացվել բարձր մակարդակով, իսկ Ձեր արհեստավարժությունը, իրավաբանական գիտելիքներն ու մասնագիտական հմտությունները կլինեն մշտապես պահանջված:

Մաղթում եմ Ձեզ հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ, խաղաղություն ու բարօրություն:

Թո՛ղ հաջողությունը և մասնագիտական պատվախնդրությունը մշտապես ուղեկցեն Ձեզ»:

Հարգանքով՝ Կենտրոնի տնօրեն՝ Դավիթ Ղուլյան



DOWNLOAD

BACK