ՄԱՄՈւԼԻ ԱՆԴՐԱԴԱՐՁ․ ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՄՈՆՊԵԼԻԵՅԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
27.10.2022 16:14
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանն ընդունել է Ֆրանսիայի Մոնպելիեյի փաստաբանների միության նախագահ Նիկոլա Բեդել դը Բուզարենգեսի գլխավորած պատվիրակությանը: Մոնպելիեյի փաստաբանների միության նախագահը ՀՀ փաստաբանների պալատի նախագահին հանձնեց «Ժան-Կլոդ Բարրալ» մրցանակը՝ որպես մեծ գնահատանք մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում՝ մասնավորապես հայ ռազմագերիների և պատերազմական հանցագործություններից տուժածների վերաբերյալ խնդիրներին ուղղված ՀՀ փաստաբանների պալատի ջանքերի:
«Հ2» հեռուստաընկերության անդրադարձը՝
Տեսանյութը ստորև՝
DOWNLOAD
BACK