ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏ
06.07.2022 17:14![ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏ](https://pastaban.am/resources/advocates/img/news/big/1657114093,4524.jpeg)
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի պատվիրակությունը՝ Սիմոն Բաբայանի, Արա Զոհրաբյանի, Գևորգ Մկրտչյանի և Փաստաբանների պալատի, Փաստաբանական դպրոցի այլ ներկայացուցիչների կազմով այցելել է Արցախի Հանրապետություն և հանդիպումներ ունեցել Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Օլյա Ալթունյանի, Արցախի Փաստաբանական դպրոցի տնօրեն Էրիկ Բեգլարյանի և այլ ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու Պալատների միջև համագործակցության արդյունքներն ու հետագա գործունեության ընթացքը՝ ի նպաստ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների փաստաբանության զարգացման և ամրապնդման:
DOWNLOAD
BACK