ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՐԱՐԱՏԻ, ԱՐՄԱՎԻՐԻ, ԿՈՏԱՅՔԻ, ԼՈՌՈՒ, ՇԻՐԱԿԻ, ՍՅՈՒՆԻՔԻ, ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂՆԵՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
29.06.2022 17:17
Հարգելի՛ փաստաբաններ,
29.06.2022թ., ժամը 19:00-ից սկսած, ՀՀ փաստաբանների պալատի վարչական շենքում (ք. Երևան, Զաքիյան փողոց 7-2, 4-րդ հարկ) տեղի ունեցավ Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի մարզերում մարզային համակարգողների 2022 թվականի ընտրությունների քվեաթերթիկների տպագրությունը:
Տպագրվել են.
● Շիրակի մարզի մասով՝ 71 հատ քվեաթերթիկ (68 հատ` ըստ ընտրողների ցուցակի` 28.06.2022թ. դրությամբ և 3 հատ` ընտրողների ցուցակի երեք տոկոս ավել չափով),
● Լոռու մարզի մասով՝ 75 հատ քվեաթերթիկ (72 հատ` ըստ ընտրողների ցուցակի` 28.06.2022թ. դրությամբ և 3 հատ` ընտրողների ցուցակի երեք տոկոս ավել չափով),
● Արարատի մարզի մասով՝ 58 հատ քվեաթերթիկ (56 հատ` ըստ ընտրողների ցուցակի` 28.06.2022թ. դրությամբ և 2 հատ` ընտրողների ցուցակի երեք տոկոս ավել չափով),
● Սյունիքի մարզի մասով՝ 42 հատ քվեաթերթիկ (40 հատ` ըստ ընտրողների ցուցակի` 28.06.2022թ. դրությամբ և 2 հատ` ընտրողների ցուցակի երեք տոկոս ավել չափով),
● Տավուշի մարզի մասով՝ 28 հատ քվեաթերթիկ (27 հատ` ըստ ընտրողների ցուցակի` 28.06.2022թ. դրությամբ և 1 հատ` ընտրողների ցուցակի երեք տոկոս ավել չափով),
● Արմավիրի մարզի մասով՝ 60 հատ քվեաթերթիկ (58 հատ` ըստ ընտրողների ցուցակի` 28.06.2022թ. դրությամբ և 2 հատ` ընտրողների ցուցակի երեք տոկոս ավել չափով),
● Կոտայքի մարզի մասով՝ 75 հատ քվեաթերթիկ (72 հատ` ըստ ընտրողների ցուցակի` 28.06.2022թ. դրությամբ և 3 հատ` ընտրողների ցուցակի երեք տոկոս ավել չափով):
Տպագրված քվեաթերթիկները կնքվել են Հաշվիչ հանձնաժողովի կնիքով, փաթեթավորվել են պարկերում և Հաշվիչ հանձնաժողովի կնիքի ու ընտրողների ցուցակների հետ միաժամանակ տեղադրվել են չհրկիզվող պահարանում, որը պատշաճ կարգով կնքված կապարակնիքով փակվել է:
Բեռնել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի մարզերի մարզային հաշվիչ հանձնաժողովի 29.06.2022թ. թիվ 4-Լ արձանագրությունը:
Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի մարզերի մարզային հաշվիչ հանձնաժողով
DOWNLOAD
BACK