ՀՀ Փաստաբանների Պալատ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

10.10.2018 19:16

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հարգելի փաստաբաններ

10.10.2018թ, ժամը 18:30-ից, ք.Երևան, փ.Զաքյան 7-2, 4-րդ հարկ, թիվ 14 սենյակում, ՀՀ փաստաբանների պալատում (այսուհետ` Պալատ) տեղի ունեցավ Լոռու մարզում մարզային համակարգողի 13.10.2018թ. ընտրությունների քվեաթերթիկների տպագրությունը:

Տպագրվել է 60 հատ քվեաթերթիկ (58 հատ` ըստ ընտրողների ցուցակի` 05.10.2018թ. դրությամբ, և 2 հատ` ընտրողների ցուցակի երեք տոկոս ավել չափով):

Տպագրված քվեաթերթիկները կնքվել են Հաշվիչ հանձնաժողովի կնիքով, փաթեթավորվել են պարկերում և Հաշվիչ հանձնաժողովի կնիքի ու ընտրողների ցուցակի հետ միաժամանակ տեղադրվել են չհրկիզվող պահարանում, որը պատշաճ կարգով կնքված կապարակնիքով փակվել է:

Միաժամանակ հայտնում ենք, որ քվեարկությունը սկսվում է 13.10.2018թ-ի ժամը 15:30-ից և ավարտվում է նույն օրը` ժամը 17:00-ին,

ք.Վանաձոր, փ.Մխիթար Գոշի, տարածք N2 հասցեում։


ՀՀ փաստաբանների պալատի 
մարզային հաշվիչ հանձնաժողով



RECOMENDED_NEWS


DOWNLOAD

BACK