09.09.2017Թ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ԵՎ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
05.09.2017 22:57Հարգելի փաստաբաններ
2017 թվականի սեպտեմբերի 05-ին ժամը 18:30-ից միևչև 22:30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ փաստաբանների պալատի վարչական շենքում (այսուհետ՝ Պալատ) տեղի ունեցավ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ընտրության և «ՀՀ փաստաբանների պալատի կանոնադրության 1.5 կետի փոփոխության հաստատում» օրակարգային հարցերով 09.09.2017թ ընդհանուր ժողովի քվեաթերթիկների՝ ըստ օրակարգային հարցերի, և ընտրողների ցուցակի (հերթական ընդհանուր ժողովի մասնակիցների գրանցման ցուցակի) տպագրությունը:
Քվեարկության յուրաքանչյուր օրակարգային հարցի կապակցությամբ տպագրվել է 1908-ական քվեաթերթիկ (1852 հատ՝ ըստ ընտրողների ցուցակի՝ 04.05.2017թ. դրությամբ, և 56 հատ՝ ընտրողների ցուցակի երեք տոկոս ավել չափով), որոնք կնքվել են Հաշվիչ հանձնաժողովի կնիքով, փաթեթավորվել են պարկերում, որոնք ստորագրվել են Հաշվիչ հանձնաժողովի նախագահի և ներկա անդամների կողմից, կնքվել են և Հաշվիչ հանձնաժողովի կնիքի ու ընտրողների ցուցակի հետ միաժամանակ տեղադրվել են չհրկիզվող պահարանում, որը պատշաճ կարգով կնքված կապարակնիքով (կպչուն թաղանթով) փակվել է:
Հարգանքով
ՀՀ Փաստաբանների պալատի
Հաշվիչ հանձնաժողով
RECOMENDED_NEWS
DOWNLOAD
BACK