ՀՀ Փաստաբանների Պալատ


ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

17.03.2014 15:40

ՀՀ փաստաբանական դպրոցը, ՀՀ փաստաբանների պալատը և ՄԱԿ ՓԳՀ-ի հայաստանյան ներկայացչությունը հայտարարում են «Փախստականների իրավունք» դասընթացի մեկնարկը՝ նախատեսված փաստաբանների և ՀՀ փաստաբանական դպրոցի ունկնդիրների համար:

Դասընթացը բաղկացած է 5 թեմատիկ դասերից, որոնք տեղի կունենան 2014 թվականի մայիս-նոյեմբեր ամիսներին։

Մասնակիցների անգլերենի իմացությունը ցանկալի է։

Դասընթացին մասնակցության համար գրանցվելու վերջնաժամկետն է 2014 թվականի մարտի 31-ը:

Բոլոր դասընթացներին մասնակցությունը պարտադիր է: Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվի հավաստագիր։

Գրանցվելու և այլ հարցերի համար անհրաժեշտ է ուղարկել հաղորդագրություն հետևյալ էլեկտրոնային հասցեներից մեկին՝
[email protected] կամ [email protected]։ 

OTHER_DECISIONS
31.07.20242024 August