ՀՀ Փաստաբանների Պալատ


ԴԱՍԸՆԹԱՑ՝ «ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԴԱՏԱԿԱՆ ԵՎ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ԱԿՏԵՐԻ (ՈՐՈՇՈՒՄՆԵՐ, ՎՃԻՌՆԵՐ) ՃԱՆԱՉՈՒՄՆ ՈՒ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ» ԹԵՄԱՅՈՎ

24.03.2014 15:35

Հարգելի փաստաբաններ,

Հրավիրում ենք մասնակցելու «Օտարերկյա դատական և արբիտրաժային ակտերի (որոշումներ, վճիռներ) ճանաչումն ու կատարումը Ռուսաստանի Դաշնությունում» թեմայով վերապատրաստման դասընթացին, որը վարելու են Սանկտ Պետերբուրգի փաստաբանների պալատի անդամ, հայտնի փաստաբան Վիկտոր Դումլերը և ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հայկ Հովհաննիսյանը: Թեման արդիական է տնտեսական իրավունքի ոլորտում գործող փաստաբանների համար:

Դասընթացը տեղի կունենա ս.թ. մարտի 25-ին և մարտի 26-ին ժամը 18:20-20:20 (վերապատրաստման 3 ակադեմիական ժամ), ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում:

Գրանցվելու համար խնդրում ենք նամակ ուղարկել [email protected] էլ. հասցեին, ՀՀ փաստաբանների պալատի վերապատրաստման հարցերով համակարգող Անի Ղարիբյանին:

Էլեկտրոնային նամակի մեջ խնդրում ենք նաև նշել Ձեր արտոնագրի համարն ու հեռախոսահամարը:

OTHER_DECISIONS