ՀՀ Փաստաբանների Պալատ

Վերապատրաստման դասընթաց «Կատարողական վարույթի մասին օրենքը․ փոփոխությունները և փաստաբանի գործնական գործիքակազմը կատարողական վարույթում» թեմայով

12.11.2026 10:09

       Հարգելի՛ փաստաբաններ,

       13.11.2026 թվականին, ժամը 18:30-21:30-ին ՀՀ փաստաբանների պալատը, ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում, կազմակերպելու է վերապատրաստման դասընթաց «Կատարողական վարույթի մասին օրենքը․ փոփոխությունները և փաստաբանի գործնական գործիքակազմը կատարողական վարույթում» թեմայով:

Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ մարզերում բնակվող փաստաբանները, ինչպես նաև այն փաստաբանները, ովքեր բնակվում են ՀՀ սահմաններից դուրս, հրավիրված դասընթացին կարող են մասնակցել նաև հեռավար եղանակով, որի մասին գրանցման վերաբերյալ Ձեր նամակում պարտադիր անհրաժեշտ է նշել՝ Ձեր անունը, ազգանունը, արտոնագրի համարը, դասընթացի թեման և մասնակցության ձևաչափը։

Ուշադրություն․ Հաշվի առնելով հեռավար եղանակով դասընթացներին մասնակցել ցանկացողների թվաքանակը և Google meet հավելվածի միջոցով դասընթացի կազմակերպման ծանրաբեռնվածությունը, հեռավար եղանակով դասընթացին կարող են մասնակցել գրանցված առաջին 100 անձինք:

  • Դասընթացը կվարի՝ ԵՊՀ դասախոս, փաստաբան Էլինա Գեղամյանը,
  • Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 13.11.2026թ․ ժամը 10:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել տվյալ դասընթացի թեման,  Ձեր անուն, ազգանունը և արտոնագրի համարը,
  • 13․11․2026թ․ ժամը 10:00-ից հետո և առանց դասընթացի թեմայի, անվան, ազգանվան, արտոնագրի համարի, բնակության վայրի նշման, հեռավար միացման գրանցումները չեն հաշվարկվելու,
  • Դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:

 

 



Բեռնել

Վերադառնալ