ՀՀ Փաստաբանների Պալատ


    Հարգելի փաստաբաններ, 

    Սույնով Դուք ծանուցվում եք այն մասին, որ 2021 թվականի սեպտեմբերի 12-ին (կիրակի օր), ժամը 0930-ից Երևան քաղաքի Զաքյան 7-2 հասցեում գտնվող ՀՀ փաստաբանների պալատի վարչական շենքի 2-րդ հարկի սրահում, հեռակա կարգով (առանց ընդհանուր ժողովի գումարման) տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի հերթական ընդհանուր ժողով՝ հետևյալ օրակարգային հարցով.

       - ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ընտրություն:

1․ Օրակարգային հարցով քվեարկությունը սկսվում է 2021 թվականի սեպտեմբերի 12-ին, ժամը 0930-ից և ավարտվում է նույն օրը՝

ժամը 1730-ին:

2․ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածուների առաջադրումը (ինքնաառաջադրումը) սկսվում է 2021 թվականի օգոստոսի 15-ից (ներառյալ) և ավարտվում է 2021 թվականի 

օգոստոսի 20-ին (ներառյալ)։

3․ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածուների քարոզչությունը սկսվում է 2021 թվականի օգոստոսի 21-ից (ներառյալ) և ավարտվում է 2021 թվականի սեպտեմբերի 10-ին, ժամը 1800-ին։

4․ 2021 թվականի սեպտեմբերի 11-ը համարվում է լռության օր:

5․ Յուրաքանչյուր փաստաբան քվեարկությանը պետք է մասնակցի անձամբ:

6․ Քվեարկության օրը պետք է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով կամ փաստաբանի վկայականով:

7․ Քվեարկության գաղտնիությունը քվեարկող փաստաբանի համար ոչ միայն իրավունք է, այլև՝ պարտականություն:

       Ընդհանուր ժողովի հետ կապված անհրաժեշտ այլ տեղեկությունները, կարող եք բեռնել ՀՀ փաստաբանների պալատի www.advocates.am կայքէջից:


 Բեռնել ՀՀ փաստաբանների պալատի նախագահի 02.08.2021թ. թիվ 150-Լ որոշումը 


       Հայաստանի Հանրապետության

       փաստաբանների պալատի

       աշխատակազմ 

 








Բեռնել