ՀՀ Փաստաբանների Պալատ

30 փաստաբան սատարելու է գնացել Արգիշտի Կիվիրյանին

29.08.2013 11:33

30 փաստաբան սատարելու է գնացել Արգիշտի Կիվիրյանին

 

Երեկ, 28.08.2013թ, ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև էին քաղաքացի Արգիշտի Կիվիրյանը, ում այնտեղ սատարելու էր գնացել փաստաբանների պալատի 30 փաստաբան: Այնտեղ լրագրողների հետ զրույցում Արգիշտի Կիվիրյանն ասաց, որ իրեն հարցաքննության են հրավիրել Քրեական օրենսգրքի 316 հոդվածի համաձայն, թե ինչ կարգավիճակով, նա հստակ չգիտի, սակայն ենթադրում է, որ որպես վկա:

Նա նշեց, որ ոստիկանության աշխատակիցներից մեկը հենց այդ հոդվածով է բողոք ներկայացրել: «Ես իրականում պետք հրավիրվեի որպես տուժող, բայց գիտենք ինչպես է լինում Հայաստանում, դուք կարող եք հրավիրվել որպես վկա, հինգ րոպե հետո դառնալ կասկածյալ, տասը րոպե հետո՝ մեղադրյալ»,- ասաց նա:

Tert.am-ի հարցին, թե արդյոք ինքը վճարել է 30 փաստաբանների ծառայության դիմաց, նա պատասխանեց, որ ինքը երկար տարիներ աշխատել է որպես փաստաբան և իր կոլեգաները եկել են իրեն օգնելու: «Շուրջ 100 փաստաբան ինձ օգնելու պատրաստակամություն է հայտնել»,- ասաց նա:

Տեսագրության հղումը՝  http://www.youtube.com/watch?v=tc_USTCk0_I

Աղբյուրը՝  http://www.tert.am/am/news/2013/08/28/kiviryan-hqts/#.Uh4qSj4EMyg.facebook

 



Բեռնել

Վերադառնալ